«Ժամանակ». Գոռ Վարդանյանը փորձում է մենաշնորհ դարձնել դպրոցներում կարատեի պարապմունքները
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետի խորհրդական, քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի կարատեի և արևելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղեկավարների հետ: Նա հանդիպում է ֆեդերացիայի աշխատակիցների հետ և Տարոն Մարգարյանի անունից սաների անձնագրերի պատճեններն է պահանջում: Ովքեր հրաժարվում են անձնական տվյալները փոխանցել, սպառնում է, որ կզրկի դպրոցում պարապելուց, դահլիճից: Մեր տեղեկություններով՝ այս քայլով Գոռ Վարդանյանը փորձում է մենաշնորհել դպրոցներում կարատեի պարապմունքները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում