Երևանում սպшնվել է Ինդոնեզիայի քաղաքացի
Հայաստանի բուհերում շուրջ 3100 տեղ թափուր է մնացել. ինչով է սա պայմանավորված
Ռուսաստանում Wildberries-ի պահեստները կրկին հարձակման են ենթարկվել. կան վիրավորներՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև Արմեն Սիմոնյանի աշխատանքից. «Ժողովուրդ»Ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել Կրասնոդարի Արմավիրի նավթի պահեստում
Լոռու ՔՊ-ական մարզպետի էժանագին փիառն ու սուտը
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինվшծ ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ ԶելենսկիԳուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»Լուկաշենկոն հանձնարարել է բերքահավաքի ժամանակ «գլուխ պահողներին» ուղարկել բանակ, պաշտոնյաներին էլ տանել կոմբայնով բերք հավաքելու5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
Մշակույթ

«Նարեկացի» արվեստի միությունը մեծ շուքով նշեց իր 13-րդ տարեդարձը (լուսանկարներ)

Միությունը, չընդհատելով յուրաքանչյուր տարին հայ մեծանուն արվեստագետներից մեկին նվիրելու ավանդույթը, այս տարին նվիրել էր հայ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանին:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը, ով ներկայումս Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, ինչպես նաև «Բելֆրի» սիմֆոնիկ նվագախմբի և Լոս Անջելեսի հայ համայնքի երգչախմբի երաժշտական մասով տնօրենը:

Երեկոն սկսեց տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Խաչատուր Ավետիսյանի մեկը մյուսի հետևից հնչող դյութիչ մեղեդիները տարածվել էին ողջ դահլիճով:

Նույնիսկ ոտքի վրա կանգնած հանդիսատեսը մինչև միջոցառման ավարտը մեծ հիացմունքով վայելեց Խաչատուր Ավետիսյանի անզուգական ստեղծագործությունները, իսկ կոմպոզիտորի որդու ելույթն աննկարագրելի ոգևորությամբ և ցնծությամբ ընդունվեց:

Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով ելույթ ունեցան ծրագրի ղեկավար և մենակատար Լուսինե Ազարյանը (սոպրանո), մենակատար Պողոս Եղիազարը (տենոր), մենակատար Սմբատ Խալաթյանը (ժողովրդական երգիչ), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան), «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» ազգային նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար`Հովիկ Սահակյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան):

Միջոցառման վերջում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Միքայել Ավետիսյանին և «Փարոս» կամերային երգչախմբի անդամ պարոն Կարապետյանին (Խաչատուր Ավետիսյանի մասին լույս ընծայված բրոշուրում զետեղված նկարների մեջ, որտեղ պատկերված են հայտնի կոմպոզիտորներ, կա նաև պարոն Կարապետյանը) շնորհեց յուրահատուկ նվեր-պարգև՝ միության խորհրդանշանով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը։

– Այս նվերով մենք ձեզ ենք տալիս «Հայ մշակույթի դեսպան» լինելու կոչումը, քանի որ դուք այն մարդկանցից եք, ովքեր հայ ազգի պատիվը բարձր են պահում ամբողջ աշխարհում:

Վստահ եմ, որ այսօր Խաչատուր Ավետիսյանի հոգին մեզ հետ էր և իր որդու միջոցով ներկայացրեց հայ երաժշտության մաքուր և անզուգական մեղեդիները: Ոչ միայն ինձ, այլ նաև շատերիդ համար էր այսօր յուրահատուկ և խորհրդանշական երեկո …

Աստծո կամքով կարողացանք Հայաստան հրավիրել Միքայելին և այս երեկոն կազմակերպել,- նշեց Նարեկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան ողջ անձնակազմին, «Փարոս» կամերային երգչախմբին, Սմբատ Խալաթյանին՝ միության կողքին լինելու համար:

Թեև համերգը ավարտվել էր, բայց հանդիսատեսի ծափահարությունները չէին դադարում:

– Շնորհակալություն ձեզ, հարգելի՛ հանդիսատեսներ, որ այսօր այստեղ եք, ու դահլիճը լեփ-լեցուն է: Շնորհակալություն «Նարեկացի» արվեստի միությանը, որ այսօր այստեղ եմ և, որ առիթ ունեցա աշխատել նման երիտասարդ, բայց պրոֆեսիոնալ երաժիշտների հետ: Հեռվից հետևում եմ միության աշխատանքներին և հիանում ձեր գործով: Շնորհակալություն՝ նման պատվի և հաճույքի արժանացնելու համար: Ես շարունակ պետք է պահպանեմ կապը այս միության հետ…, -իր ելույթում ընդգծեց Միքայել Ավետիսյանը:

Երեկոյին ներկա էին դեսպաններ, հայ անվանի արվեստագետներ, մտավորականներ՝ կոմպոզիտոր, երգիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ Անժելա Աթաբեկյանը, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը, դիրիժոր, խմբավար և մանկավարժ Տիգրան Հեքեքյանը, գրականագետ, թարգմանիչ, ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քեսայանը, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանը, ազգագրագետ և բանագետ Արուսյակ Սահակյանը, մեծանուն բանաստեղծ, Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիա»-յի խոսքերի հեղինակ Լյուդվիգ Դուրյանի ընտանիքի անդամները և ուրիշներ:

«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է կատարել հայ ազգային մշակույթի հարատև առաջընթացին նպաստելու վեհ առաքելությունը՝ շարունակելով կյանքի կոչել բազմաթիվ մշակութային նախագծեր և ծրագրեր…

narekaci1 narekaci2 narekaci3