Դատարանը բավարարեց Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Շահեն Հարությունյանի
ՀՀ Վարչական դատարանը հրապարակեց Շահեն Հարությունյանի գործով որոշումը: Շահենը տուգանվեց 150 հազար դրամով:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանի դեմ հայցը ներկայացրել էր Երևանի քաղաքապետարանը՝ մեղադրելով նրան 2017 թվականի մարտին առանց իրազեկելու հավաքներ կազմակերպելու մեջ:
Երևանի քաղաքապետարանը 5 հայց էր ներկայացրել վարչական դատարան, որոնցից Շահենը միայն 1-ով մեղավոր ճանաչվեց, իսկ մնացած 4 հայցով արդարացվեց։