Լոռու մարզում կկիրառվի դպրոց չհաճախող երեխաների բացահայտման փորձնական ծրագիր
Լոռու մարզում բացահայտվել է դպրոց չհաճախող 228 երեխա:
Ուսունասիրություններն անցկացվել են 2014 թ.-ին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու Կրթության և գիտության նախարարության համատեղ ջանքերով:
Ամենամեծ խումբը կազմել են 6-ից 8 տարեկան երեխաները, որոնք դեռևս չէին ընդունվել առաջին դասարան: 9-ից 16 տարիքային խմբում նույնպես չէին ընդունվել և չէին հաճախում դպրոց:
Հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տարիների ընթացքում դպրոց չհաճախող երեխաների թվը տոկոսային առումով գրեթե նույնն է մնացել:
Հիմնվելով Լոռու մարզի փորձնական ծրագրի արդյունքների վրա՝ տեղական փորձագետների խորհրդատվությամբ, առաջարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծել դպրոց չհաճախող երեխաների հայտնաբերման և արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել բացակայությունների մշտադիտարկում և ժամանակին կազդարարվի դպրոց չհաճախող երեխաների մասին:
Համակարգը ստեղծվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով ոչ միայն բացահայտել այլ նաև ինտեգրված և կայուն մոտեցմամբ արձագանքել դպրոց չհաճախող կամ դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին:
2017թ. սեպտեմբերին նախատեսվում է ծրագրի փորձարկումը Լոռվա մարզում: