«Ժամանակ». Էջմիածնում տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործով նոր զարգացում է տեղի ունեցել
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարի սեպտեմբերին Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործով նոր զարգացում է տեղի ունեցել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործով անցնող ամբաստանյալներից Կարեն Արմենակյանի (մականունը «Աշտարակ») պաշտպանի միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ եւ որոշել 1 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել:
Եթե տուժող կողմը 10-օրյա ժամկետում չբողոքարկի, ապա Կարեն Արմենակյանը, ով Էջմիածնի քաղաքապետի վարորդն է եղել, ազատ կարձակվի դատարանի վճիռը օրինական ուժ մեջ մտնելուց հետո:
Նշենք, որ այս գործով մեղադրյալները երեքն են, իրավապահներն անտեսել են միջադեպին գեներալ Մանվել Գրիգորյանի երկու որդու՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ Արման Գրիգորյանի մասնակցության փաստը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում