Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հոու Յիֆանի հետ
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նախօրեին կայացել են 1/32 եզրափակչի առաջին պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով միավորը կիսել է Չինաստանը ներկայացնող շախմատիստուհի Հոու Յիֆանի հետ:
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Սամուէլ Սևյանը սպիտակներով ոչ-ոքի է արել չինացի գրոսմայստեր Վանգ Հաոյի հետ:
ՀԱՕԿ մամուլի ծառայությունը փոխանցում է, որ այսօր կկայանան 1/32 եզրափակչի պատասխան պարտիաները: