Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

Հեքիաթ Բագրատյանի մասին

Անկախությունը շրջում էր ջրերի վրա` մտամոլոր և երբ նա տեսավ ՀՀ վարչապետ Բագրատյանին՝ իջավ և տեղակայվեց Հայոց հողի վրա և եղավ անկախություն, և եղավ վարչապետ, և եղավ վարչապետ Հրանտ Բագրատյան:

Մութ ու ցուրտ տարիների Բագրատյանի՝ տնտեսության ոդիսականը մինչ այժմ էլ քննարկվում է, թե ինչպես հողը բաժանեց ժողովրդին` պատառ-պատառ, թե ինչպես պետական ունեցվածքը վաուչերների տեսքով բաժան-բաժան արեց. հարուստները հարստացան, աղքատներն՝ է′լ ավելի աղքատացան:

Եվ քանի որ արդեն ՀՀ-ում քանդելու բան չէր մնացել, սկսվեց նորօրյա Բագրատյանի փուլը: Հնօրյա Բագրատյանը դեռ ոչինչ, նա նոր փուլ է սկսել, և այդ փուլն ադրբեջանցիների դեմ է. նա բոլոր խաղերը խաղացել է, բոլոր պարերը պարել է, մնացել է միջուկային զենքով պարը՝ սահմանին:

Պատկերացնո՞ւմ եք ադրբեջանցիները սարսափը, երբ նրանք սահմանին տեսնում են Բագրատյանին՝ միջուկային զենքը ձեռքին: Ի դեպ, վերջին շրջանում հարաբերական անդորր է սահմանին, և չար լեզուներն ասում են, որ դա Բագրատյանի շնորհքն է: Նա կանգնել է Հայկական լեռնաշխարհի բարձրավանդակի ամենաբարձր լեռան ձյունե գագաթին և սպառնացել Ալիևին՝ տե′ս, հա՜, քեզ խելոք պահիր, թե չէ միջուկային զենքս հրեն սրած, գնամ-բերեմ, Ադրբեջանն արմատախիլ անեմ:

Խեղճ Ալիև, տազ է արել և լվացքատուն բացել, որ փողերը մաս-մաքուր լվանա, որ փախչելուց գոնե լվացած-մաքուր փախչի երկրից: Հիմա Ալիևը լվացքի գործերով է:

Բայց դե Բագրատյանը հո միամիտ չէ՞, ի վերջո վարչապետ է եղել, ասում են՝ էն օրվանից լեռներից տուն չի իջնում, միջուկային պատրոնդաշը, արխալուղը, միջուկային մարտագլխիկներով խուրջինն ուսին շրջում է Հայոց լեռնաշխարհում և պահպանում երկրի անդորրը:

Չար լեզուներն ասում են, որ նա ոչ թե ՀՀ ամենաբարձր լեռան գագաթից է անդորրը հսկում, այլ ՀՀ բարձրավանդակի ամենաբարձր լեռան գագաթից: Գիշերով հատել է պետական սահմանը, դիմել լեռը դիմացի և ամենայն արագությամբ հայտնվել Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռան ձյունե կատարին:

Պատմենք նաև, որ էնպես չի, որ թուրքերը հանգիստ են զգում իրենց, նրանք Բագրատյանին տեսադաշտում են պահում և արդեն Թուրքիայում ով հայ մայր, տատ, նախատատ է ունեցել, մեջտեղ են բերում, որ անհրաժեշտության դեպքում Բագրատյանին համոզեն, որ համարյա հայ են, որ պատահմամբ Բագրատյանը հակառակ ուղղությամբ չկրակի: Խոսելուց լավ է, բայց դե կրակելուց, ասում են, մի քիչ ծուռ է կրակում:

Դե հիմա, ադրբեջանցիներով, թուրքերով Բագրատյանին հսկում են պատկառելի հեռավորությունից, չէ՞ որ նրանք էլ են տեղյակ, թե Բագրատյանն ինչ օյին բերեց ՀՀ անկախ հանրապետության տնտեսության գլխին, իսկ այն ժամանակ հո միջուկային զենք չունե՞ր, իսկ հիմա ինչե՜ր կարող է անել միջուկային զենքով: Ասենք ձեզ, որ վախենալու ունեն:

Դե, իհարկե, ոչ ոք Բագրատյանին միջուկային զենքով չի տեսել, սակայն նա այնքան համոզիչ է խոսում, որ ադրբեջանցիները սրբորեն հավատում են. Բագրատյանը միջուկային զենք ունի, միջուկային մարտագլխիկներ և նա է հսկում ՀՀ անդորրը` Արարատի գագաթից: Չէ՞ որ խոսքն ավելի հզոր զենք է, քան ցանկացած զենք: Բագրատյանը մի զենքի շնորհիվ ապահովում է մյուս զենքի մարտունակությունը:

Եվ ադրբեջանցիները վախենալու ունեն:

NEWSPRESS.am

Էջմիածնի քաղաքապետի մասին հեքիաթն՝ այստեղ

Տիգրան Սարգսյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Գեներալի մասին հեքիաթն՝ այստեղ

Շարմազանովի մասին հեքիաթն՝ այստեղ

Լֆիկի մասին հեքիաթն՝ այստեղ

Գալուստ Սահակյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Հովիկ Աբրահամյանի մասին հեքիաթն՝ այստեղ