Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մշակույթ

Խ. Ավետիսյանի անձնական իրերի ցուցահանդեսն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այցը ՆԱՄ (լուսանկարներ)

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Խաչատուր Ավետիսյանի անձնական իրերի ցուցահանդեսը:

Միության ցուցասրահը վերածվել էր կոմպոզիտորի կոլորիտային սենյակի, որը անտարբեր չթողեց նույնիսկ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին, ով, առաջին անգամ լինելով ՆԱՄ-ում, լսեց հայկական մեղեդիներն ու շրջեց ցուցասրահով՝ հայտնելով իր հիացմունքը:

-Սա իմ առաջին այցելությունն է «Նարեկացի» արվեստի միություն, և կարծում եմ, որ այս ցուցահանդեսը շատ համապատասխան էր դրա համար: Ինչպես նշեցին Միքայելը և Նարեկը, նրանք ներկայացնում են մաքուր հայկական երաժշտություն, և ես առաջին անգամ լսեցի, որ բացի Կոմիտասից, կա նաև այնպիսի լավ կոմպոզիտոր, ինչպիսին Խաչատուր Ավետիսյանն է: Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար: Ես շատ բան իմացա, և հաճելի էր ներկա գտնվել այստեղ,- նշեց Ռիչարդ Միլսը:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, ամփոփելով Խաչատուր Ավետիսյանին նվիրված միջոցառումները, նշեց դրանց կարևորության, նշանակության և նրա որդու ներկայության կարևորության մասին:

-Այսօր յուրահատուկ երեկո է, քանի որ մեզ մոտ ցուցադրված են Խաչատուր Ավետիսյանի քանոնը, նրան պատկանող «Աստվածաշունչը» և բազմաթիվ անձնական իրեր: Միջոցառումների շարքը, որը միությունը հատուկ կազմակերպել է կոմպոզիտորին մեծարելու համար, իր ներկայությամբ պատվել է նրա որդին՝ Միքայել Ավետիսյանը:

Մեզ համար մեծ պատիվ է նաև, որ այսօր այստեղ է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Մենք նախկինում համագործակցել ենք ԱՄՆ դեսպանության հետ, բայց սա Միլսի առաջին այցն է, և մենք ասում ենք` բարի գալու՛ստ:

Այստեղ ներկայացված յուրաքանչյուր իր կրում է Ավետիսյանի հոգին և շունչը, ինչի ականատեսը կարող է լինել յուրաքանչյուր մարդ՝ այցելելով «Նարեկացի» արվեստի միություն, – իր խոսքում ընդգծեց Նարեկ Հարությունյանը:

Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո ցուցադրվեց «Խաթաբալա» կինոնկարը, որի երաժշտության հեղինակն է Խաչատուր Ավետիսյանը:

narekaci narekaci1 narekaci2 narekaci4 narekaci5