«Հրապարակ». Վերևներում հասկացել են, որ Արտուշ Գաբրիելյանը «պռավալ» է տալիս նիստերը. նրան կփոխեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է «Սասնա ծռերի» գործը քննող Էրեբունի և Նուբարաշեն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը փոխվի։
Բանն այն է, որ դատաքննության 3 ամիսների ընթացքում Գաբրիելյանի վարած նիստերի ժամանակ բազմաթիվ «կիքսեր» են արձանագրվել, և վերևներում հասկացել են, որ նա «պռավալ» է տալիս, ուստի որոշել են փոխել դատավորին։
Ըստ ամենայնի՝ Գաբրիելյանը կա՛մ ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի, կա՛մ էլ կբավարարի իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։
Թե ով կփոխարինի նրան, դեռ հայտնի չէ։ Մեր աղբյուրները նշում են, որ փոխարինողն Էրեբունու դատարանից չի լինի, «ծռերի» գործը քննելու համար հատուկ դատավոր կգործուղեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում