«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Մամուլ

«Ժամանակ». Բացահայտ մանիպուլյացիա, ակնհայտ կեղծիք, որին չի դիմել Հայաստանի ոչ մի վարչապետ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարեվերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 միլիոն դոլարի ներդրումը: Ասում են՝ նույնիսկ վարչապետի հովանավոր Սամվել Կարապետյանն է լվացել ձեռքերն ու այլևս չի հավատում Կարեն Կարապետյանի սինգապուրյան հրաշքին: Համենայնդեպս, մամուլը գրեց այդ մասին, ու կառավարությունից չկա ոչ մի արձագանք:

Եթե իրական ներդրումները չկան, դրանք կարելի է «նկարել»: Կարեն Կարապետյանն այդպես է որոշել իրականություն դարձնել սեփական խոստումը, որպեսզի 850 միլիոնանոց փաթեթով մասնակցի վարչապետի պաշտոնի համար հայտարարված աճուրդին: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել կառավարության տարածած արտառոց, սկանդալային պարզաբանումը, որտեղ մասնավորապես կարդում ենք. «Դրանց (850 միլիոնի) մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներդրումային ծրագրերը»:

Նման բացահայտ մանիպուլյացիայի, ակնհայտ կեղծիքի չի դիմել Հայաստանի ոչ մի կառավարություն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական պատկանելություն, մասնագիտական կամ բարոյական որակ է ունեցել վարչապետը: Կառավարությունը փաստորեն ասում է, որ վարչապետի ասած 830-850 միլիոնի ներդրումը ներառում է պետբյուջեի ծախսերը: Նման արտառոց պարզաբանում, այս կարգի ցինիզմ հնարավոր չէ գտնել անգամ աֆրիկյան կամ ասիական հետամնաց երկրներում:

Ստացվում է, որ կառավարությունը մեր տված հարկերի հաշվին ինչ-որ գործառույթներ է իրականացնում, ասենք՝ ճանապարհ կամ դպրոց է վերանորոգում ու դա ձևակերպում է որպես ներդրում: Այս նույն տրամաբանությամբ ներդրում կարելի է համարել փակված դպրոցների ու կրճատված ուսուցիչների կամ մեր առողջության հաշվին խնայված պետական միջոցները:

Կարեն Կարապետյանն ակնհայտ հովանավորչություն է անում, երբ իր մերձավոր ընկերոջ ու առանցքային պաշտոնյայի բիզնեսը ազատում է հարկերից, բայց երևի դա ոչ թե շահերի բախում է, այլ ընդամենը ներդրումային ծրագիր: Մտերիմների համար ԱԱՀ-ից ազատումը նույնպես ոչ թե պետական միջոցների մսխում է, այլ ներդրում:

Կարեն Կարապետյանի և Թուրքմենստանի նախագահի՝ վերջերս կայացած հանդիպումը պաշտոնական լրահոսն այնպես ներկայացրեց, ասես երկրին սպասվում են դարի գործարքներ: Մինչդեռ հարկատուներիս հաշվին ռոճիկ ստացող և իր բարձրաստիճան հյուրին պետական փողերով ճոխ հյուրասիրող Կարապետյանը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, զբաղված էր սեփական բիզնեսի բարգավաճմամբ. խոսքը Թուրքմենստանում գազալցակայաններ բացելու Կարապետյանի մասնավոր նախաձեռնության մասին է: Սա էլ երևի արտահանման խրախուսում է:

Հանրապետության քսանվեց տարիների ընթացքում ունեցել ենք ձախողված վարչապետներ, եղել են հասարակությանը մանիպուլացնելու բազմաթիվ դրվագներ, սակայն չենք հիշում, որ նման ձևով ծաղրեն հասարակությանը՝ նրա դեմ օգտագործելով գազպրոմային կոռուպցիայի և խարդավանքների ողջ զինանոցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում