«Ժամանակ». Իշխան Զաքարյանն էլի չի գա ԱԺ նիստերին. ի՞նչ կապ ունի Քոչարյանը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը և չի մասնակցի սեպտեմբերի 11-14-ի քառօրյային: Զաքարյանը չի շփվում խմբակցության անդամների հետ, և խմբակցությունում չգիտեն, թե նա ապագայի ինչ ծրագրեր ունի:
Ապրիլի 2-ի ընտրություններից հետո Իշխան Զաքարյանն ու Գագիկ Ծառուկյանը ևս չեն շփվել:
Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Զաքարյանի վերջին շրջանում խիստ սերտ շփումներն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում