Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Ինչո՞ւ է ԱԺ-ն սահմանափակում լրագրողների մուտքը հանձնաժողովների նիստերին. ԱԺ պարզաբանումը

Հայաստանի Ազգային ժողովը պարզաբանում է ներկայացրել ԱԺ-ում լրագրողների մուտքը սահմանափակող նորարության վերաբերյալ: Պարզաբանման մեջ մասնավորապես, ասված է.

«Նկատի ունենալով լրատվամիջոցների արձագանքն այն մասին, թե ՀՀ ԱԺ հանձնաժողովներում սահմանափակվում է լրագրողների մուտքը, ինչպես նաև խուսափելով դրա վերաբերյալ օրենսդրական կարգավորման և ձևավորվող պրակտիկայի շուրջ տարընթերցումներից` պարզաբանում ենք.

Այսպես, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, իրականացնելով լրագրողների հավատարմագրում, դրա միջոցով ապահովելով լրագրողների անարգել մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք, ստեղծելով աշխատանքային նպաստավոր պայմաններ (տեխնիկական, կապի միջոցներ, տեսաձայնային հեռարձակումներ) ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԶԼՄ–ների ներկայացուցիչների միջոցով ապահովում է Ազգային ժողովի գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Այս ուղղությամբ մեր աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու և ակնկալվող արդյունքներն առավելագույնի հասցնելու կարիքը մշտապես կա, որոնց ուղղությամբ իրականացնում ենք ամենօրյա աշխատանքներ:

Այդ աշխատանքներից է, օրինակ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումն ինտերնետի միջոցով, որը սկսել ենք իրականացնել ընթացիկ տարվա սեպտեմբերից: Այս պահին անհրաժեշտ համակարգով ապահոված է 2 դահլիճ, մնացած դահլիճների վերազինման աշխատանքները շարունակվում են:

Ակնհայտ է, որ օրենսդրական բարեփոխումների արդյունքում սահմանված պահանջների համաձայն` բացի լիագումար նիստերից նաև հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումը մեկ քայլ առաջ է խորհրդարանի աշխատանքի լիարժեք թափանցիկության ապահովման հարցում:

Լիարժեք կարևորելով լրատվության միջոցների դերակատարությունը` միաժամանակ անհրաժեշտ է լուսաբանման աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի այն որևէդեպքում չխանգարի լուսաբանման ենթակա միջոցառման բնականոն աշխատանքը:

Նշված նպատակին հասնելն անհնար կլինի, եթե դրանում չլինի հանձնաժողովի նախագահի մասնակցությունն այն պարզ պատճառով, որ հենց հանձնաժողովի նախագահն է համակարգում և ղեկավարում հանձնաժողովի նիստերի աշխատանքները:

Այդ նպատակով է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է՝ «Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ…»: Կարգավորումից ակնհայտ է դառնում, որ օրենսդիրը երաշխավորում է հանձնաժողովների բաց նիստերի անարգել լուսաբանումը, այսինքն այն դեպքում, երբ ելնելով տարածքային, տեխնիկական կամ այլ հանգամանքներից, օրինակ` պայմանավորված դահլիճի տարածքի փոքր չափսերով, հրավիրված անձանց քանակով, նիստերին մյուս մասնակիցների քանակով, հանձնաժողովի նախագահը կարող է թույլ չտալ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունը նիստերի դահլիճում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ աշխատակազմն ապահովել է այդ նիստը լուսաբանելու համար անհրաժեշտ պայմանները:

Այդ պայմաններից են, օրինակ, Ազգային ժողովի տարածքում հանձնաժողովի նիստի տեսաձայնային հասանելիությունն ուղիղ հեռարձակմամբ, իսկ տարածքից դուրս՝ համացանցով հեռարձակելու միջոցով: Ակնհայտ է, որ խոսքը բացառապես դահլիճում ֆիզիկական ներկայության մասին է, առանց որի լրագրողը չի զրկվում նիստը լուսաբանելու հնարավորությունից և իրավունքից: Հետևաբար, օրենսդրական սույն կարգավորմամբ երաշխավորվում է լրատվամիջոցների մասնագիտական գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանները:

Ակնհայտ է, որ սույն կարգավորումն ունի առավել հրապարակային գործունեություն երաշխավորելու նպատակ, իսկ հակառակի մասին պնդումները` ոչ իրավաչափ մեկնաբանությունների հետևանք:

Միաժամանակ հայտնում ենք, որ մինչ այժմ ՀՀ ԱԺ որևէ մշտական հանձնաժողովի նախագահ, այդ թվում ՀՀ ԱԺ պետական–իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը չի արգելել լրագրողներին մասնակցել մշտական հանձնաժողովի բաց նիստերին: Այդ մասին է վկայում նաև Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստի ամբողջ տեսագրությունը:

Նկատի ունենալով Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքների կազմակերպման հնարավոր դժվարությունները` խնդրում ենք ցանկացած հարցով դիմել ՀՀ ԱԺաշխատակազմի հանրային կապերի վարչություն»:

Նշենք, որ նախօրեին ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հանձնաժողովի նիստի սկզբում հայտարարել էր, թե որոշում է կայացրել` լրագրողներին, օպերատորներին այլևս թույլ չտալ մասնակցել նիստերին։ ԶԼՄ ներկայացուցիչները նիստին այսուհետ պետք է հետևեն միջանցքում` մոնիտորների միջոցով. նիստն ուղիղ հեռարձակվելու է։