Բրյուսելում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Brussels Airlines ավիաընկերության օդանավն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օդաչուներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
ria.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացրել է Օդանավակայանի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆլորանդ Մյուլը:
Նրա խոսքով՝ Բելգիայի մայրաքաղաքից հունական Հռոդոս կղզի ուղևորվող օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ Բրյուսել ու արտակարգ վայրէջք կատարել։ Վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել։