Բակո Սահակյանն այցելել է Թալիշ. համայնքի նոր առանձնատներն ավարտական փուլում են (լուսանկարներ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելեց Թալիշ համայնք: Տեղում ծանոթանալով գյուղում իրականացվող շինարարության ընթացքին, նախագահը հանձնարարեց քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացնող ընկերությունների թիվը. ներկայումս 7 ընկերություն է աշխատում:
Նախագահին զեկուցվեց, որ կան առանձնատներ, որոնց շինարարությունն ավարտական փուլում է և սեղմ ժամկետներում կհանձնվի բնակիչներին:
Նշենք, որ առաջին փուլում, հասարակական բնույթի շինարություններից (համայնքային կենտրոն, հանդիսությունների տուն, դպրոց, մանկապարտեզ) բացի 17 առանձնատուն կառուցվում-հիմնանորոգվում»:
