Գագիկ Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի հնարավոր թեկնածու լինելու մասին
Երբ Հանրապետական կուասակցությունը որոշումը կայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այդ ժամանակ կասենք: Այդ մասին Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների այն հարցին՝ Սերժ Սարգսյանն իր համար վարչապետի ցանկալի՞ թեկնածու է, ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Համապատասխան դուք պետք է իմանաք, որ այդ իրավունքը տրված է Հանրապետական կուսակցությանը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1, և որոշողը, առաջարկողն իրենք են»:
Ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ, Սարգսյանն իր համար ցանկալի՞ թեկնածու է, Ծառուկյանը կրկնեց. «Երբ որ կասեն, այդ ժամանակ ինձնից պատասխանը կլսեք»:
Լրագրողների դիտարկմանը, թե եթե Հանրապետականը որոշի առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա իրենք չե՞ն խոչընդոտելու, Ծառուկյանը նշեց, որ խոչընդոտողը պետք է լիներ ժողովուրդը:
«Եթե ժողովուրդը իր 50+1 տոկոս ձայնը տվել է Հանրապետականին, ապա Հանրապետականը պատասխանու է երկրի, ժողովրդի, պետության և երկու երկրների անվտանգության համար»: