«Ժամանակ». Ովքեր են Գոռ Վարդանյանի հովանավորները
«Ժամանակ» թերթը գրում է.
«Օրերս «Ժամանակ»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը հայտնել էր, որ ստեղծում է Երևանի մարտարվեստի ֆեդերացիա:
ԱՄՆ-ի և ՀՀ քաղաքացի Գոռ Վարդանյանը վերջերս է նշանակվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական և մեծ ժրաջանությամբ զբաղված է Երևանի սպորտի ասպարեզի ինվենտարիզացիայով:
Մեր տեղեկություններով՝ նրան հովանավորում են ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն ու Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Հայտնի է, որ Քոչարյանների ընտանիքի և անձամբ Քոչարյանի նկատմամբ Գոռ Վարդանյանը մշտապես ջերմ հարաբերություններ է պահպանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում