Թուրքիան և Ռուսաստանն ստորագրել են Ս-400- հրթիռային համակարգի համաձայնագիրը
«Մեր ընկերներն արդեն ստորագրել են Ս-400-ի համաձայնագիրը»: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի խոսքերն է փոխանցել «Հուրիյեթը»:
Վերջինիս համաձայն՝ Թուրքիան Ռուսաստանին կանխավճար է տվել Ս-400 հակահրթիռային համակարգեր գնելու համար:
«Որքան գիտեմ կանխավճարն արդեն փոխանցվել է: Գործընթացը շարունակվելու է Ռուսաստանից մեզ վարկ տրամադրելով: Երկուսս էլ՝ նախագահ Պուտինն ու ես, վճռական ենք այս հարցում»,- ասել է Էրդողանը: