«Հրապարակ». ՌԴ-ն չկայացած սիրեկանի նման հետևում է, որ ՀՀ-ն «տնից դուրս չգա»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որքան էլ Ռուսաստանը չկայացած սիրեկանի նման ողջ օրը հետևում է, որ Հայաստանը «տնից դուրս չգա»` չգնա Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, չգնա Չինաստան` զենքի և «այլնի» առևտրի, մեր տեղեկություններով` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այս օրերին Վաշինգտոնում է և մասնակցում է ՆԱՏՕ-ի կազմակերպած բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը նվիրված բարձրաստիճան կոնֆերանսին, որին մասնակցում են ՆԱՏՕ-ական և մերձ-ՆԱՏՕ-ական տարբեր երկրների, այդ թվում և Վրաստանի պաշտպանության նախարարներ ու փոխնախարարներ:
Սպասենք մեր ռազմավարական «գործընկերոջ» ռեակցիային»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: