«Հրապարակ». «Դեմը 18 թիվն է, խաղաղությունը սաղիս ձեռնտու է». Ծառուկյանն Արգամիչին խորհուրդ է տվել խաղից դուրս գալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ում են պաշտպանելու ՏԻՄ ընտրություններում։ «Չարենցավանում պաշտպանելու ենք Կովալի տղուն»,- տեղեկացրեց ՀՀԿ ԳՄ աղբյուրը: «Կովալի տղան»` Հակոբ Շահգալդյանը, չորրորդ անգամ «կդառնա» քաղաքապետ:
Որոշվել է նաև Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն: Նա Արտաշատի երիտթևի ղեկավար Կարեն Բենիամինյանն է, որն Արտաշատի ավագանու անդամ է: Նա կոմպրոմիսային ֆիգուր կարող է լինել. մի կողմից Ավշարի Գրիգորյանների թեկնածուի` Գազի Հովոյի սանիկն է, մյուս կողմից էլ՝ Արգամի ընկերը:
Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի ցանկանում, որ Արտաշատում ընտրություններում լարվածություն լինի: Իր հերթին Գագիկ Ծառուկյանն է խորհուրդ տվել արգամիչներին` խաղից դուրս գալ։ «Դեմը 18 թիվն է, խաղաղությունը սաղիս ձեռնտու է»,- ասաց ԳՄ-ականը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում