Իրականությանը չի համապատասանում. Գեղամավանի դպրոցի ուսուցիչները հերքում են (լուսանկար)
11.09.2017 թվականի ժամը 17:40-ին NEWSPRESS.am կայքում հրապարակված «Գեղամավան գյուղի դպրոցի տնօրեն Շամամը «խաղամոլ» է և «մուրացկան». ուսուցիչները բողոքի ալիք են բարձրացրել» նյութի վերաբերյալ ստացվել է դպրոցի ուսուցիչների հերքում-պատասխանը, որու, մասնավորապես, ասված է.
«Ձեր կողմից NEWSPRESS.am կայքում 17:40-ին տպագրված «Գեղամավան գյուղի դպրոցի տնօրեն Շամամը «խաղամոլ» է և «մուրացկան». ուսուցիչները բողոքի ալիք են բարձրացրել» նյութը չի համապատասխանում իրականությանը, հերյուրանք է ամբողջությամբ: Կայքում նշված է, որ նյութը տպագրվել է ուսուցիչների անունից, որը իրականության հետ որևէ կապ չունի, ընդամենը հետապնդում է մեկ նպատակ՝ արատավորել և վարկաբեկել տնօրենի անբասիր անունը:
2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքապետի ընտրություններից հետո դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնող անձիք ամեն կերպ փորձում են ամենաստոր մեթոդներով հասնել տնօրենի պաշտոնանկությանը:
Դպրոցի մանկավարժական անձնակազմն իր վրդովմունքն է հայտնում արդեն որերորդ անգամ իրենց անունները շահարկելու համար և իրենց անունից անհիմն նյութեր հրապարակելու համար:
Մենք՝ մանկավարժներս, պահանջում ենք Ձեր կայքում տպագրել հերքում և մեկ անգամ ևս հայտնում ենք, որ ուսուցչական անձնակազմը ընդհանրապես կապ չունի տպագրված նյութի հետ, որի համար անուն առ անուն ստորագրում ենք»:
