«Արևմտյան երկրներ, որ չեք այցելում ներդրումների համար, չի ստացվել, թե՞ չեք էլ փորձել». Մարուքյանը՝ վարչապետին
Իր պաշտոնավարման ժամանակահատվածում վարչապետ Կարեն Կարապետյանը այց չի կատարել որևէ եվրոպական երկիր, այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մի հատ արևմտյան այց չի կազմակերպվել ձեզ համար, և ինձ համար կարևոր հարց կա, արդյոք դուք ուզել եք այց կազմակերպել, չի ստացվել, թե՞ չեք էլ փորձել և բավարարվել եք Ղրղզստան, Ռուսաստան, Թուրքմենստան, Բելառուս կատարած այցերով»,- ասաց Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.