Քանի կանք, պետք է պայքարենք մեր տղաների սպանության բացահայտման համար. սևազգեստ մայրեր (ֆոտո, վիդեո)
Խաղաղ պայմաններում զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի հոր՝ Սուրեն Օհանջանյանի մահվանից հետո սևազգեստ մայրերն առաջին անգամ են կառավարության շենքի դիմաց:
Օհանջանյանի կինը՝ տիկին Գոհարը չէր եկել: Սակայն այնտեղ էին Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը և Արման Մուրադյանի մայրը:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողների ծնողները նշեցին, որ Օհանջանյանի հայրը 10 տարի պայքարելով՝ չդիմացավ ցավին ու մահացավ, սակայն իրենք հետ չեն կանգնելու իրենց բռնած գործից ու հասնելու են արդարության:

«Ասում են՝ հույսը վերջում է մեռնում: Քանի կանք, պետք է պայքարենք մեր տղաների սպանության բացահայտման համար »,- ասաց Իրինա Ղազարյանը:
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութերում