«Ժողովուրդ». ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը Վերնիսաժի կրակոցների մասին տեղեկացրել է իր երկրի ԱԳՆ-ին
«ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Վերնիսաժի տարածքում նախօրեին հնչած կրակոցների մասին արդեն իսկ տեղեկացրել է իր երկրի արտաքին գործերի նախարարությանը:
Ինչպես հայտնի է` կրակոցները տեղի են ունեցել դեսպանատան անմիջական հարևանությամբ. սպանված Գագիկ Մոսինյանի մարմինը դեսպանատնից մի քանի մետր էր հեռու:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատնից հետաքրքրվել է՝ միջադեպից հետո ի՞նչ քայլեր են իրենք արել: Ի պատասխան՝ դեսպանության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոսյանը նշեց. «ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը պետք է լինի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ավելի անվտանգ շրջեն քաղաքում:
Իսկ Լեհաստանին տեղեկացնելն արվում է որպես տեղեկատվության տրամադրում, որպեսզի տեղյակ լինեն` ինչ է կատարվում երկրում: Որևէ այլ քայլ չենք կարող անել, անվտանգության բարձրացումը պետք է ՀՀ իշխանությունների առաջադրանքը լինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում