«ՀԺ». Չեն ուզում գործ տալ, որ դիմեին՝ կկանխվեր. Ալիկ Սարգսյանը՝ Վերնիսաժի սպանության մասին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ ոստիկանության նախկին պետ, ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն armtimes.com-ի հետ զրույցում խոսելով՝ երեկ Վերնիսաժում տեղի ունեցած ինքնադատաստանի և նմանօրինակ շատ դեպքերի մասին, նշեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի իմաստը չի տեսնում:
«Ես ոստիկանապետի փոփոխություն չեմ տեսնում և չեմ ուզում, որ մեղքը լրիվ կապվի ոստիկանության հետ: Այս հանցագործությունների հիմքը սոցիալական խնդիրներն են: Արմատներն, որ ուսումնասիրեք, կտեսնեք, թե որտեղից է գալիս նախապատմությունը և կարծում եմ, որ այդպես էլ պետք է լիներ: Ոստիկանությունը հիմա ոչ միայն բացահայտում է, այլ՝ կանխում»,- ասաց նախկին ոստիկանապետը:
«Ինքնադատաստանի մթնոլորտը նոր չի, դա շատ վաղուց դրված է ժողովրդի մեջ: Իրազեկման մասին հասարակ օրենք էինք ընդունում, տեսաք, թե ինչ եղավ՝ գործ տալ համարեցին: Այդ մտածելակերպի տեր մարդիկ հասարակության մեջ շատ-շատ են և ինքնադատաստանի գործողությունները լինում են: Չեն ուզում գործ տալ, որ դիմեին՝ կկանխվեր»,- ասաց Ալիկ Սարգսյանը, իսկ ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հանդեպ ունեցած մարդկանց անվստահության մասին նշեց. «Ընդհանուր անվստահություն ամբողջ երկրում կա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում