Փոստատարը յուրացրել է քաղաքացու երեք ամսվա թոշակը. Փաստինֆո
Գեղանուշ Խաչատրյանը փոստատար է 2012 թվականից և, մեղադրանքի համաձայն, նա աշխատանքային պայմանագրով հանդիսացել է նյութական պատասխանատու անձ, և այս տարի օգոստոսի 4-ին յուրացրել է թոշակառու Կարսյանին հասանելիք՝ հունիս, հուլիս և օգոստոս ամիսների կենսաթոշակը, որն ընդհանուր առմամբ կազմել է 105.915 ՀՀ դրամ գումար:
Գեղանուշ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: