Երևանի փոխքաղաքապետին սպասարկող մեքենան վթարվել է. 5 մարդ հիվանդանոցում է. Shamshyan.com (լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Hyundai Sonata մակնիշի 004 ԼՍ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 775 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Մասիսի Ճանշինի աշխատակիցները, ովքեր այդ պահին ճանապարհին մաքրման աշխատանքներ կատարելիս են եղել, և օպերատիվ է գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները, ովքեր նախ տեղում են օգնություն ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Hyundai-ը բախումից հետո բախվել է ճանապարհի մեջտեղում կառուցված բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին՝ մասամբ մխրճվելով երկաթների մեջ։ Կայքի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին, սակայն փոխքաղաքապետը ավտոմեքենայում չի եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում