Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերադառնում եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ՝
ա) Հայկ Կյուրեղյանը Անկախության օրվան ընդառաջ սեպտեմբերի 13-ից հացադուլի մեջ է, իր բնորոշմամբ՝ որպես դիմադրություն Անկախության թշնամիներին։
բ) ՔԿՀ վարչակազմը ապօրինի կերպով ինձ թույլ չտվեց մուտք գործել այն մասնաշենք, որտեղ պահվում են Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը։
Ինչպես գիտեք, ԱԺ պատգամավորների առաջ հարուցվող նման ապօրինի խոչըդոտների կապակցությամբ օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել և առաջիկայում այս թեման մանրամասն քննարկման կդրվի ԱԺ-ում»։