Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մշակույթ

Քոբայրավանքի կովերն ու «Մկների ժողովը» (լուսանկարներ)

Արդեն երկու օր է՝ համացանցը հեղեղված է Քոբայրի՝ գոմի վերածված վանքի լուսանկարներով ու ակտիվ քննադատություններով:

Լուսանկարների հեղինակը Ներսես Մատինյանն էր, ով երեք ամիս առաջ արձանագրելով իրավիճակը՝ օրերս որոշել է դրանք տեղադրել համացանցում: Չնայած այս խնդիրը նոր ծնունդ չառավ, ու կովերը շատ վաղուց արդեն դարձել են վանքի բնակիչները, սակայն Մատինյանի լուսանկարները ստիպեցին ուշադրություն սևեռել խնդրին ու դրան թարմ հայացք նետել: Այսպիսով՝ առաջ եկան հարցեր, թե ովքե՞ր պետք է զբաղվեն խնդրով, բայց չեն զբաղվում, և ինչո՞ւ է վանքը հայտնվել բարձիթողի վիճակում:

Ինչպես և ակնկալվում էր, այս հարցերի պատասխաններն ստացվեցին լղոզված ու թերի:

yekegheci1

Գուգարաց թեմի Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ցավով նշել է, թե պետությունը Քոբայրավանքը Մայր եկեղեցու տնօրինմանը չի հանձնում, այ եթե հանձնե՜ր…

Կարճ ասած՝ իմ սեփականությունը չէ՝ պատասխանատվություն չեմ կրում: Միևնույն ժամանակ, հոգևորականն անասնատիրոջը նույնացրել է անասունի հետ, միայն այն բանի համար, որ հետևողական չի եղել իր իսկ անասունի նկատմամբ և թույլ է տվել, որ կովն իր ներկայությամբ սրբապղծի եկեղեցին…

Իհարկե, մենք՝ հասարակ մահկանացուներս, չենք փորձի ոտք մեկնել հոգևոր դասի ներկայացուցիչների հետ ու չենք թույլ տա մեզ հակադարձելու, բայց, այնուամենայնիվ, փորձենք նկատել, որ եկեղեցին ու պետությունը միասնական ուժ են, որոնք լծված են միևնույն՝ մեր պետական արժեքները՝ կրոնն ու եկեղեցին պահպանելու առաքելությանը: Ու այստեղ արդեն ավելորդ են պարզաբանումները, թե ումն է վանքը:

Պարզապես հեշտ է ձեռքերը լվանալ, պատասխանատվություն չկրել սխալների համար ու ասել, թե պետությունը չի անում, ես ինչո՞ւ պետք է անեմ:

Կարճ ասած՝ եկեղեցին պատասխանատուների ցուցակից դուրս եկավ:

Հաջորդ «կասկածյալը», որ կարող էր մշակութային արժեքների համար պատասխանատվություն կրել, Մշակույթի նախարարությունն է:

Բայց այստեղ էլ են «ցավում» ստեղծված իրավիճակի համար: Պարզվում է՝ իրենք էլ դրության «տեր»-ը չեն, քանի որ պայմանագրով շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունն է ստանձնել վանքի վերականգնումը: Չնայած դրան՝ նախարարությունը «մեծահոգաբար» գրություն է ուղարկել այդ կապալառուին. Ասում են՝ խիստ գրություն է եղել, որի բովանդակությունը, մոտավորապես, եղել է այսպես. «էս ի՞նչ եք մեզ խայտառակում, գործի անցեք, ու էլ նման բան չտեսնենք…»:

Ու այստեղ արդեն պատասխանողները շինարարներն են, ովքեր արագ-արագ սկսել են կարգի բերել վանքի բակը, մաքրել են գոմաղբը և լուսանկարներ հրապարակել՝ արդարանալով, թե իրենք վաղուց էին սկսել շինարարությունը, պարզապես «ընդմիջման» էին:

yekegheci4

Տեղացիներն ասում են՝ շինարարությունը, իրոք, վաղուց են սկսել: Թե կոնկրետ ե՞րբ՝ չեն հիշում. ասում են, որ դա երկար պատմություն է. պարզվում է պատասխանատու համարվող կապալառուն, պարզապես հերթական անգամ, «մի քանի ամսով ընդմիջման էր գնացել»:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում էլ Հրաչ Մարուքյանը, ով հաճախ է անդրադառնում եկեղեցիների պահպանման խնդրին, ասաց, որ ընդմիջումից ընդմիջում ընկած տարիների ընթացքում վերանորոգվել է Զանգակատունը, իսկ հացատան շինարարությունն ընթացքի մեջ է:

Այս ֆոնին արդեն ակնհայտ է, որ իրականում ոչ ոք չի փորձում և չի ցանկանում տեր դառնալ իրավիճակին:

Սա հայտնի «Մկների ժողովը» առակն է հիշեցնում. բոլորը ճառում են, խոսում ազգի հոգևոր արժեքների ու դրանց պահպանման եղանակների մասին, քարկոծում վանդալիզմը, հասկանում, թե ինչ է հարկավոր, բայց ոչ ոք ձեռնամուխ չի լինում գործին. Բալոն կախ է, Չստոն կաղ է, Մստոն կարճ է, Համբոն՝ տկար՝ եկեղեցին՝ տեր չէ, կովի տերը՝ «անասուն է», Մշակույթի նախարարությունը՝ մեղք չունի, կապալառուն՝ ժամանակ չունի, համայնքն էլ փող չունի: 

 

Եվ ցավալին այն է, որ Քոբայրավանքի ճակատագիրը շատ եկեղեցիներ են կիսում ու անտերության մատնվելով՝ ի վերջո քարուքանդ լինում:

Կարճ ասած՝ հոգևոր արժեքները պահպանում ենք միայն խոսքով:

 

Արմինե Մկրտումյան