Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Վերամշակող ընկերությունները սկսել են խաղողի մթերումների գործընթացը. Գյուղնախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են խաղողի մթերումների գործընթացը: Այդ մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ ՀՀ Արարատի մարզում մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Մասիսի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Մրգավանի մթերման կետում, «Բագրատ գրուպ» ՍՊԸ-ն՝ «Մրգանուշի գինու կոնյակի գործարան» և «Տավինկո» ՍՊԸ-ների մթերման կետերում, «Արարատի գինու գործարան», «Վեդի Ալկո», «Տավինկո», «Վան-777» ՍՊԸ-ները:

Սեպտեմբերի 19-ից խաղողի մթերումներ է իրականացնում նաև «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ն: Սեպտեմբերի 20-ից մթերումները կսկսեն «Շատո Առնո» ՍՊԸ-ն, սեպտեմբերի 21-ից` «Արտաշատ վինկոն» ՓԲԸ-ն, սեպտեմբերի 23-ից` «Արեգակ», սեպտեմբերի 26-ից` «Շահումյան վին» և «Մրգանուշի գինու կոնյակի գործարան», իսկ սեպտեմբերի 30-ից` «Սիսավանի գինու գործարան» ՍՊԸ-ները: ՀՀ Արմավիրի մարզում խաղողի մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Ամասիայի մթերման կետում, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Նորապատի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «ՄԱՊ» և «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ները, «Սամկոն» ՍՊԸ-ն՝ Հացիկի մթերման կետում և «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն: Սեպտեմբերի 25-ից խաղողի մթերումներ կիրականացնեն նաև «Արփենիկ գ/կ գործարան», սեպտեմբերի 26-ից` «Ալվան» և հոկտեմբերի 1-ից` «Ինտերալկո» ՍՊԸ-ները: ՀՀ Արագածոտնի մարզում մթերումները սկսել են «Արմենիա վայն» գործարան», «Վան Արդի», «Ոսկեվազի գինու գործարան», «Հայասի գրուպ» և «Գոլդն գրեյպ արմաս» ՍՊԸ-ները:

ՀՀ Կոտայքի մարզում «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն՝ Քանաքեռավանի մթերման կետում և «Եղվարդի գինու գործարան» ԲԲԸ-ն են մթերումներ իրականացնում: Այստեղ սեպտեմբերի 21-ից մթերումները կմեկնարկեն նաև «Բյուրեղ ալկո», իսկ սեպտեմբերի 22-ից` «Գլանժ ալկո» ՍՊԸ-ներում:

ՀՀ Տավուշի մարզում «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն Բերդի մթերման կետում և «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն Դեբեդավանի մթերման կետում սեպտեմբերի 20-ից կսկաեն խաղողի մթերումները: «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն մարզում մթերումներ կիրականացնի սեպտեմբերի 25-ից: ՀՀ Վայոց Ձորի մարզում մթերումները կսկսվեն հոկտեմբերի 1-ին տասնօրյակում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման պայմանագիր չունեցող գյուղացիական տնտեսություններին առաջարկում է պայմանավորվածություններ ձեռք բերել մթերող ընկերությունների հետ՝ խաղողի իրացումն առանց հերթերի կազմակերպելու նպատակով: