«Ժողովուրդ». Նոր զարգացումներ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով. կալանավորված անձանց հարցաքննել են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով նոր զարգացումներ են նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սեպտեմբերի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը գործով կալանավորված անձանց կրկին հարցաքննել է: Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը Էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելը, կրելը:
Նրանք կալանավորված են: Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ սպանության նախապատրաստության հետևում կանգնած է օրենքով գող Արտյոմ Հարությունյանը` Արտյոմ Կանևսկոն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում