Լրագրողի հարցից Մանվել Գրիգորյանը հունից դուրս եկավ և վիրավորեց նրան
Երկրապահ կամավորական միության հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած Մանվել Գրիգորյանին բարկացրեց լրագրողի այն հարցը, թե ինչ-որ խնդիր կա՞, որ այս անգամ Նախագահի հետ չի եկել Եռաբլուր:
«Հիվանդ եմ, աղջիկ ջան: Դու հիվա՞նդ ես: Ա, յեքյա մարդ ես: Գալիս եմ, իմ Երկրապահի հետ գալիս եմ»,- ասաց Գրիգորյանը:
Լրագրողի դիտարկումը, թե ինքը, սովորաբար, Սերժ Սարգսյանի հետ է գալիս «Եռաբլուր», Մանվել Գրիգորյանին հունից հանեց և նա վիրավորեց լրագրողին. «Սուտը ղալլաթ անի՞: Հիվանդ ա գլխից»,- ասաց նա: