Վլադիմիր Գասպարյանը՝ պաշտոնը Վանո Սիրադեղյանին զիջելու մասին
Ես չե՞մ ասել, որ 60 տարով եմ գալու: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե օրակարգ է բերվում իր մնալու-չմնալու հարցը:
Խոսելով այն մասին, թե սոցցանցերում պահանջում են Վանո Սիրադեղյանի վերադարձը՝ ոստիկանապետի պաշտոնում, Գասպարյանը նշեց. «Ես Վանո Սիրադեղյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, նա իմ ընկերն է եղել ու շարունակում է մնալ, նա իմ ավագ ընկերն է եղել: Իսկ դրանք մարդկանց կարծիքներն են: Մեկն էլ ուզում է, ասենք, Օսիպովը գա»:
Հարցին, թե ինքը պատրա՞ստ է իր տեղը զիջել ընկերոջը, Գասպարյանը պատասխանեց, որ իր տեղը պատրաստ է զիջել երիտասարդներին. «Մենք արդեն ծերուկներ ենք»,- ասաց նա: