Մարդ պետք է միշտ լավատես լինի, որ լավ լինի. Ջիվան Գասպարյան
«Մտածել են, որ արժանի եմ և այդպես են որոշել, ես շատ ուրախ եմ»։
Լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրված դուդուկահար Ջիվան Գասպարյանը։
«Սա լավ ստեղծագործական խթան է, սա վերաբերմունք է ոչ միայն անձին, այլ բնագավառին, որտեղ որ աշխատում ես, ստեղծագործում ես»,- ասաց կոմպոզիտորը։
Աշխարհի տարբեր երկրներում 21 մրցանակի արժանացած դուդուկահարը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ինձ համար միշտ էլ ավելի կարևոր ու գնահատելի է Հայաստանում ստացած պարգևներս։ Շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնը, անկախությունն ամենալավ բանն է։ Ամենակարևորը թող խաղաղություն լինի, կյանքներդ երկար լինի»,-ասաց վարպետը՝ հավելելով, որ մարդ պետք է միշտ լավատես լինի, որ լավ լինի։