Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Ագարակի միակ եկեղեցին ցորենի պահեստից դարձյալ վերածվեց սրբավայրի (ֆոտո)

Սեպտեմբերի 23-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ վերաօծվեց Ագարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այդ մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:

Ագարակցիների համար այս չափազանց կարևոր միջոցառմանը մասնակցում էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, տարածաշրջանի համայնքապետեր, եկեղեցու վերանորոգման նվիրատուները, հոգևոր հայրեր:

Ագարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1812 թվականին և չնայած այն տասնամյակներ շարունակ չի համարվել գործող եկեղեցի, սակայն եղել է սիրված ու միակ սրբավայրը Ագարակ համայնքում: Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով եռանավ բազիլիկաձև է: Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ցորենի պահեստ և ժամանակի ընթացքում ավերվել։ 1892 թվականին համայնքի ջանքերով եկեղեցին մասամբ վերականգնվել է, իսկ 2001 թվականին Սամվել Ռշտունու նախաձեռնությամբ կատարվել են ծածկի հիմնանորոգման աշխատանքներ:

Վերջին ամիսներին սկսված վերանորոգման աշխատանքները սպասումի մեջ էին պահում համայնքի բնակչությանը: Այսօր եկեղեցին լիովին պատրաստ է ընդունելու Ագարակի և հարակից համայնքների բնակիչներին:

Վերականգնող ճարտարապետը Սուրեն Աբովյանն է:

Գուգարաց թեմի առաջնորդարանի ֆինանսավորմամբ վերակառուցվել է եկեղեցու խորանի Սուրբ Սեղանը, տանիքի տախտակապատումը և թիթեղյա ծածկը, եկեղեցու պատերի սվաղը, մուտքի դռան անձրևածածկը, մետաղապլաստե պատուհանները, եկեղեցու շուրջբոլոր մայթի կառուցումը, ինչպես նաև իրականացրվել է հարդարման աշխատանքներ:

Շինարարական աշխատանքներին օժանդակել է նաև Ստեփանավանի քաղաքապետը իսկ թեմակալ առաջնորդի հորդորներին ընդառաջ` Ագարակ համայնքի ղեկավար Ռուբիկ Բարխուդարյանը և մի շարք այլ բարերաներ դրամական աջակցություն են ցուցաբերել եկեղեցու նորոգումն ավարտին հասցնելու և այն կահավորելու ու սրբապատկերներով զարդարելու գործում:

Եկեղեցու նորաօծ խորանում թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ` տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Թորոսյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ:

Պատարագի ավարտին Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարներին, ովքեր իրենց մեծ և փոքր ներդրումը բերեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, ու սրբապատկեր նվիրեց Ագարակի համայնքապետին:

«Կարևորելով եկեղեցաշինությունը՝ առավել կարևորում եմ դարերի պատմություն ունեցող մեր վանքերի ու եկեղեցիների վերականգնումը և այս հարցում նաև Գուգարաց թեմի առաջնորդի մեծ ջանքերը: Մեր պատմական սրբավայրերում մեր նախնիների շունչն է: Դրանք պետք է սրբորեն պահպանենք»,- իր խոսքում ասաց Լոռու մարզպետը:

Artur nalbandyanartur nalbandyan srbazanartur nalbandyan 1

Ագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Ալիխանյանի կողմից ուխտավորներին մատուցվեց մատաղ: Գուգարաց թեմի առաջնորդը եկեղեցու վերաօծման օրը հայտարարեց Ագարակ գյուղի օր: