Պենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան
Արխիվ

«Ռեկտորն ավերում է բուհը»․ բաց նամակ՝ Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Մեծարգո պարոն նախագահ, պարոն վարչապետ, Շիրակի պետական համալսարանի ներքոստորագրյալ աշխատակիցները վրդովմունքով հայտնում են, որ ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը` հանուն սեփական շահադիտական նպատակների: Հարկավ, այս նամակում տեղի և ժամանակի սղության պատճառով չենք կարող անդրադառնալ ռեկտորի բոլոր կամայականություններին, որոնց պատճառով համալսարանում ուսումնական գործընթացը խաթարված է, դասախոսների և ուսանողների աշխատանքային ու կրթական ապագան` վտանգված:

Ստորև անդրադառնում ենք միայն մի քանի հարցերի: Գիտության հետ ոչ մի կապ չունեցող, երբևէ լսարան չմտած ռեկտորը, ոչինչ չհասկանալով ուսումնական պլաններից և դասաբաշխումներից, շարժվելով երկակի ստանդարտներով, անձամբ է կատարում դասաբաշխումները` հաշվի չառնելով դասավանդվող առարկաների մասնագիտական ուղղվածությունը և տվյալ դասախոսի մասնագիտացումը:

Փաստորեն, ըստ ռեկտորի` ցանկացած դասախոս կարող է դասավանդել ցանկացած առարկա. համապատասխան հմտություններ և գիտելիքներ տվյալ առարկայից պետք չեն: Հայաստանի Հանրապետության ոչ մի բուհի ռեկտոր երբեք իրեն թույլ չի տա դասաբաշխում կատարել: Այս հարցերի մասին պատրաստ ենք տեղում էլ ավելի ճչացող կամայականություններ ներկայացնել: Աղքատ մարզում և քաղաքում, առանց աշխատաշուկայի պահանջներն հաշվի առնելու, առանց մասնագիտական, գործնական հիմնավորման բակալավրիատում և մագիստրատուրայում կատարվեց անվճար ուսուցման տեղերի` միայն ռեկտորի համար ընդունելի բաշխում, մեծ չափով բարձրացվեցին վարձավճարները, երբ դրա կարիքը չկար: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել: Հեռակա և առկա ուսուցման վարձավճարները հավասարեցվեցին, այն դեպքում, երբ հեռակա ուսուցման տևողությունը 5 տարի է, իսկ առկայինը` 4 տարի: Հեռակա ուսուցման վարձավճարները բարձրացնելուց հետո կազմակերպվեց, այսպես կոչված, ինտեգրված ուսուցում առկա ուսուցման հետ, որպեսզի դասախոսներին չվճարեն և զբաղվեն շինարարությամբ ու էլ չգիտենք ինչերով: Հիմնովին փոխվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները` ստեղծելով լուրջ խառնաշփոթ: Առաջին կուրսերի ուսումնական պլանների հետ փոխվեցին նաև II-IV կուրսերի և մագիստրատուրայի II կուրսի պլանները, ինչի հետևանքով ուսանողները դժգոհում են, որ նույն առարկաները երկրորդ անգամ են անցնում, իսկ կարևոր առարկաներ տեղափոխվել են նախորդ կուրս, և ուսանողը բաց է թողնում տվյալ դասընթացը: Կուրսերի մեծ մասը թերբեռնված են, սակայն 10 հոգանոց խմբերում ևս ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում, ինչի պատճառով կրթական ծրագրի վերջնարդյունքները չեն կատարվում: Նույնիսկ առկա-հեռակա ինտեգրված ուսուցման ժամանակ, երբ կուրսերում ուսանողների քանակն ավելանում է, կրկին ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում:

Նպատակը պարզից էլ պարզ է. չվճարել դասախոսին և զբաղվել շինարարությամբ ու յուրայիններին բարձր աշխատավարձ տալով: Այս պայմաններում կուրսերի մեծ մասը 2-3 օր է դասի գալիս: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել: Մեկ տարի չանցած` հայտարարվեց, որ նախկին ռեկտորից մնացած 500 միլիոն դրամն այլևս չկա, բյուջեն ճեղքվածք է տվել: Կատարվում է հսկայածավալ շինարարություն, որի անհրաժեշտությունը համալսարանը չունի:

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ (ռեկտորն անընդհատ հայտարարում էր, որ Համաշխարհային բանկի միջոցներով է շինարարությունը կատարվում, ու միայն վերջերս համալսարանի կայքում տեղեկատվություն տարածվեց, որ համալսարանն էլ է մասնակցում շինարարության ֆինանսավորմանը) դահլիճն է վերակառուցվում: Սա արժի ավելի քան 100 000 000 դրամ: Համալսարանում և վերջինիս դպրոցում ու քոլեջում բուֆետներն են հիմնանորոգվում: Համալսարանի բուֆետի հիմնանորոգումը համալսարանի բյուջեի համար արժեցել է 25 000 000-ից ավելի գումար: Բուֆետի աշխատակիցների աշխատավարձը վճարում է համալսարանը: Հետևությունները Ձեզ ենք թողնում:

500 000 միլիոն դրամը նախատեսված է եղել ուղղել աշխատավարձերի վճարմանը այս և հատկապես հաջորդ տարի, քանի որ հաջորդ տարի դիմորդների թիվը խիստ նվազելու է: Համալսարանի գրադարանային ֆոնդը անխնա ոչնչացվեց, գրքերը համարվեցին առողջության համար վտանգավոր, գրապահոցները գրքերից ազատվեցին, որպեսզի գրախանութ դառնան: Իհարկե, այս ամենը կատարվում է ռեկտորի սեփական շահերի համար: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բակալավրիատի ներբուհական և մագիստրատուրայի ընդունելությունները կազմակերպվեցին խայտառակ ձևով: Միայն մեկ փաստ. իրավագիտության մագիստրատուրա ընդունվեցին բազային կրթությամբ բակալավրի քիմիա, կենսաբանություն, բնապահպանություն մասնագիտությամբ շրջանավարտներ, որոնք, իբր, 3 լրացական դասընթացներով լրացնելու են մասնագիտական բացը և մի քանի տարի արդեն պրակտիկ իրավաբաններ են: Ռեկտորը հայտարարում է, որ կրթության որակով չենք զիջելու ԵՊՀ-ին, երբ վերջինս նույն իրավագիտության մագիստրատուրա ընդունում է միայն իրավագիտության որակավորում ունեցող բակալավրի շրջանավարտներ:

Իր բարեկամ-մտերիմների համար նշանակել են հսկայական աշխատավարձեր, որոնք բուհական համակարգից անչափ հեռու են: Համալսարանի ուսանողներին բարձր աշխատավարձով նշանակում է այս կամ այն հաստիքին, որոնք աշխատանքային ոչ մի հմտություն չունեն: 2500 ուսանող ունեցող բուհում ռեկտորի մտերիմները ոչ մի բան անելու համար ստանում են 300 000-400 000 դրամ: Նման շռայլություն հանրապետության նախագահն ու վարչապետն իրենց թույլ չեն տալիս օգնականների, խորհրդականների համար: Իսկ եթե փորձես գումար խնդրել գիտաժողովներին մասնակցելու համար, անմիջապես կհայտարարի, որ գումար չկա, և գիտաժողովին մասնակցելու իմաստը ո՞րն է:

Համալսարանում 1937 թիվն է:

Բարոյահոգեբանական մթնոլորտը չափազանց ծանր ու լարված է, իր մտերիմների միջոցով տոտալ վերահսկողություն է սահմանում մտավորականի կերպարը պահող աշխատակիցների նկատմամբ. ով ուր գնաց, ում հետ խոսեց: Ռեկտորի հետ շփվել հնարավոր չէ, ամբողջ օրը ինտրիգների, բանսարկությունների մեջ է, սրում է միջանձնային հարաբերությունները, ահաբեկում է «բռնել տալ»-ով, կոմպրոմատներ ունենալով:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ, խնդրում և պահանջում ենք ֆինանսական և այլ ստուգումներ կազմակերպել համալսարանում` ռեկտորի և նրա հովանավորների ազդեցությունը ստուգումների արդյունքի վրա բացառելով: Պատրաստ ենք նաև այլ աղաղակող բացահայտումներ անել: Մտածենք սերնդի մասին…

Վստահությամբ` համալսարանի աշխատակիցներ`

Հովհաննես Խորիկյան

Գագիկ Համբարյան

bac-namak-gagik hambaryan