Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

Արժե՞ր դառնացնել Անկախության տոնը

Խորհրդային տարիներին պարգևատրումները պարտադիր էին. պետք է պարգևներ ստանային կոլխոզնիկները, կթվորուհիները, նաև մտավորականությունը, կար նաև սոցիալիստական աշխատանքի հերոս և հարակից այլ պարգևների ու կոչումների սանդղակ:

Խորհրդային շրջանում նախապատվությունը տրվում էր բացառապես կոլխոզնիկներին, իսկ մշակույթի ոլորտում՝ մշակութային կոլխոզնիկներին. Երբեմն-երբեմն դեմքեր էին սպրդում` այն էլ միայն համամիութենական մասշտաբով, երբ պարգևատրվում էր երկրում անտեսված մտավորականը:

Այն ժամանակ Հայաստանում պարգևատրման շարժառիթներն այլ էին, իսկ այժմ` այլ, թեկուզև, ըստ էության, բնույթը նույնն է, չի փոխվել առանձնապես:

Նախ պարգևատրումների սանղդակը բավականին նվազել է` հատկապես երգիչ-երգչուհիների շրջանում:

Խորհրդային տարիներին մերժելի ռաբիսը ներխուժել է և′ հեռուստատեսություն, և′ բեմեր` ունենալով հովանավորներ: Եվ նույն ռաբիսի հաղթարշավն այժմ տեղի է ունենում նախագահականում:

«Ինչո՞ւ». հարցի պատասխանը բոլոր գիտեն:

Զարմանալի չէ, որ նման պայմաններում, երբ պարգևատրումները քաղաքական սիրո արտահայտություն են, հանրության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել:

Եթե նախկինում գնահատում էին կթվորուհու` երկրին մատուցած ծառայությունները՝ կաթի տեսքով, ապա այսօր գնահատում են նախագահի մերձավորներին մատուցված կթվորուհու ծառայությունները: Հատկապես շոշոփվում է առաջին տիկնոջ ակտիվ մասնակցությունը մրցանակակիրների ընտրությանը:

Հատկապես երաժշտության ոլորտում բացառապես այն երգիչ-երգչուհիներն են, որոնց, ըստ շրջանառվող լուրերի, հովանավորում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և նաև նրանք, ում հարսանիքներին պատիվ է համարել առաջին տիկինը ներկա գտնվել:

Ինչպես գիտենք, հարսանիքներին ո′չ Կոմիտաս են երգում, ոչ էլ Մոցարտ են լսում: Այն, ինչ ընդունված է հարսանիքներում, պետք է այնտեղ էլ մնա, քանի որ նման իրադարձության ժամանակ երաժշտությունն ավելի պարզունակ, ավելի պարեղանակային է հնչում, սակայն խնդիրը նման երաժշտության կրողներին բարձրագույն մրցանակներ տալն է:

Մարդիկ պետք է իրենց տեղն իմանան:

Իհարկե, ամբողջ աշխարհում է ընդունված, որ հայտնի երգիչ-երգչուհիները երգեն հարսանիքներին, և եթե որևէ երգիչ նման քայլի է գնում, սակայն ոչ բոլոր երգիչները, ապա նրանք հարսանիքի մասնակիցներին բարձրացնում են վեր, ոչ թե հայկական հարսանիքներին նման` երգարվեստն իջեցնում են ռաբիսի մակարդակի, հանրությանն էլ քարշ տալիս իրենց ետևից:

Ինչո՞ւ հանրությունն սկսեց քննարկել հատկապես երաժշտության ոլորտի պարգևատրումները, քանի որ այդ «հերոսները» մշտապես հանրության աչքի առջև են, իսկ մնացած ոլորտները քիչ թե շատ հեռու են հանրության աչքից և քիչ քննարկվող: Իհարկե, մասնագիտական առումով ևս արձագանքներ եղան:

Հայաստանի անկախության օրվա պարգևատրումների արժանանալը վաստակ է նաև պետության առջև, և պետք չէ հատկապես այս տոնը նսեմացնել, այս օրը պարգևներ պետք է ստանան այնպիսի մարդիկ, ովքեր նաև ներդրում են ունեցել հանրային կյանքում: Չէ՞ որ, նման պարգևատրումներով նաև անկախությունը ևս մեկ անգամ նստվածք է տալիս:

Պատահական մարդկանց պարգևատրելով` երկիրը պատասխան է տալու հիասթափության և դառնության հերթական չափաքանով: Արժե՞ր:

NEWSPRESS.am