Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Անտեսվում է Վեդիի ջրամբարի սեյսմիկ վտանգավորությունը. փող է պետք

Արարատի մարզում մեկնարկել է Վեդիի ջրամբարի շինարարությունը. այն հավաքելու է Վեդի և Խոսրով գետերի վարարումների ջրերը, և արդեն 29 մլն խմ ջրածավալ հնարավոր կլինի օգտագործել ոռոգման նպատակներով: Ներդրվելու է 75 մլն եվրո` Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:

Նպատակներից է՝ ջրային ռեսուրսների ավելի կայուն կառավարումը, 3200 հեկտարի ոռոգումը: 15 մլն եվրո պետբյուջեից է ներդրվելու:

Նշենք, որ նախատեսվում է Հայաստանում կառուցել 4 ջրամբար, որոնց շնորհիվ ընդլայնվելու է ոռոգելի հողատարածքների մակերեսը, կրճատվելու են ջրի կորուստները, հատկապես մեխանիկական եղանակից անցում է կատարվելու ինքնահոս եղանակի:

Վերջին տարիներին Հայաստանի՝ մոտ 90 մեծ ու փոքր ջրամբարները լիարժեքորեն չեն լցվում, և այստեղ հարց է առաջանում՝ որ հոսքերը կրճատվել են, անձրևը ժամանակին չի գալիս և հալոցքներ չեն առաջանում, արժե՞ երկիրը կանգնի 75 մլն եվրո արտաքին պարտքի և ՀՀ բյուջեի 15 մլն եվրո ծախսի խնդրի առջև:

Ակներև է, որ ջրամբարաշինությունը ոլորտի ձեռքբերումը չէ, այլ ավելի վերևից այս նախագծերը փաթաթվում են ՋրՊետԿոմ-ի պարանոցին:

Ինչո՞ւ: Ավելի քան պարզ է՝ որևէ նախագիծ Հայաստանում չի ընթանում առանց գումարների մսխման, «ատկատի» և հարակից այլ «աքսեսուրաների»: Այնպես որ` ինչպես Հյուսիս-Հարավը, ինչպես դպրոցաշինության խոշոր ծրագիրը, ինչպես բազմաթիվ այլ վարկային ծրագրեր, պարզապես փող աշխատելու միջոց են:

Մեկ-երկու հոգի գեղեցիկ շարադրում են օգուտները, չեն նշվում վնասները, գովերգում են գյուղատնտեսության ոլորտում առավելությունները, մնում է տեխնիկական հարցը: Կառուցել մի ջրամբար, որը չի լցվելու, քանի որ Խոսրով և Վեդի գետերի հոսքերը նվազում են, քիչ թե շատ լցվելուց հետո հայտնի չէ, թե ինչ որակով է ջրամբարը կառուցվելու, և արդյոք տեսնելով 75 մլն դոլար արժեցող ջրամբարը` հարակից 3 200 հա-ի սեփականատարերը կսկսե՞ն էնտուզիազմով հողը մշակել:

Սա մի կողմ: Հայտնի է, որ Արարատյան դաշտի ստորգետնյա արտեզյան ավազանը խիստ կրճատվել է, այնքան, որի մասին չեն էլ բարձրաձայնում. կարող են անվտանգության խնդիրներ առաջանալ:

Իսկ արդյոք ապահո՞վ է կառուցել ջրամբար մի վայրում, որտեղ ստորգետնյա խոռոչներ են առաջացել` արտեզյան ավազանի կրճատումից հետո, արդյոք դա սեյսմիկ լրացուցիչ ծանր վիճակ չի՞ ստեղծի տարածաշրջանում: Սրանք հարցեր են, որոնք հուսանք՝ ունեն գոնե տեսական պատասխաններ, թե չէ միայն փող աշխատելով և անտեսելով վտանգները՝ ծրագիրը հեռուն գնալ չի կարող: Վեդիի ջրամբարի կառուցման շտապողականությունը խոսում է այն մասին, որ ոմանց փող է հարկավոր, և շատ շուտ և այսպես է կառուցվում ՀՀ տնտեսությունը: Ցավոք սրտի:

Իսկ եթե հետագայում ջրամբարի շինվածքի որակի խնդիր առաջանա՝ 3200 հա-ի սեփականատերերը չզբաղվեն գյուղատնտեսությամբ, ոռոգման ջրագծերի կորուստները մնան անփոփոխ, ՕԳԳ-ն այնքան չլինի, ինչքան նախատեսված է. ի վերջո, ջրամբարը դատարկ մնա, ինչպես ՀՀ մնացած ջրամբարները, ովքե՞ր են պատասխանատու լինելու` ոչ ոք:

Ջրամբար կառուցելու որոշումը կայացրել է մեկ ղեկավար, փողերը «կպցրել» է մեկ այլ ղեկավար, կառուցելու է մեկ այլ ղեկավար, իսկ շահագործման ժամանակ ի հայտ է գալու այլ ղեկավար, որն էլ, բնականաբար, նախորդների բացթողումների պատասխանատուն չի լինելու:

Այնպես որ՝ դեպի Վեդիի ջրամբարի կառուցում. փող է պետք:

NEWSPRESS.am