Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

«Բոլորիս հասկանալի է, որ Հայաստան- Իրաք հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է». Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հայ-իրաքյան հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանը և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, հանձնաժողովի իրաքյան համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին երկօրյա նիստի աշխատանքների ավարտին սեպտեմբերի 26-ին ստորագրել են տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 4-րդ նիստի համատեղ արձանագրությունը:

Կողմերը համաձայնել են, որ կարևոր է ստեղծել նոր պայմաններ՝ նպատակ ունենալով երկկողմ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի վրա: Հանձնաժողովի համանախագահները հայտարարել են, որ երկկողմանի համագործակցության ոլորտները բազմաթիվ են. առևտրաշրջանառություն, ներդրումներ, բանկային և նավթային համակարգ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մշակութային, էներգետիկ, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաներ, երիտասարդություն, դիվանագիտություն և այլն: Ընդգծվել է հատկապես Հայաստանից Իրաք ցամաքային ճանապարհով բեռափոխադրումների կազմակերպման հարցը: Կողմերը համաձայնել են խրախուսել երկու երկրների գործարարներին՝ ստեղծել համատեղ ձեռնարկություններ ներդրումների բոլոր ոլորտներում:

Նախարար Դ. Լոքյանի խոսքով` երկօրյա նիստի ընթացքում Ֆիքսվել են այնպիսի առանձնահատուկ ուղղություններ, որոնք հետագա աշխատանքի ընթացքում հստակ արդյունք են ապահովելու:

«Արձանագրված ուղղությունները խիստ շոշափելի են և ռեալ, և ամենափոքր ակտիվության պարագայում կարող ենք արձանագրել լրջագույն արդյունքներ: Առաջին կարևոր խնդիրը, որ հանձնաժողովը պարզաբանել է, դա առևտրային ոլորտում երկու երկրների համագործակցության խնդիրն է: Իրաքյան կողմն առաջարկում է, որ մենք անպայման Բաղդադում ունենանք մշտական գործող ապրանքային ցուցահանդես, ինչը հնարավորություն կտա ապահովել մեր երկրի արտադրանքի ծանոթացումը Իրաքում: Առաջարկ է եղել ակտիվ մասնակցել նաև այս տարի Բաղդադում կայանալիք տոնավաճառին: Բոլորիս հասկանալի է, որ Հայաստան-Իրաք հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է: Կարողություններ, հնարավորություններ կան յուրաքանչյուր երկրում և մեր թիմերին է վստահված այդ խնդիրը լուծել ու մենք պատավոր ենք այն իրականացնել»,-ասել է նախարար Լոքյանը: Նա իր գոհունակությունն է հայտնել հանձնաժողովի անդամներին, փոխնահագահներին, որոնք ջանք են դրել երկկողմանի հարաբերություններն ակտիվացնելու համար:

Իրաքյան համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին նույնպես շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին հետևողական աշխատանքի համար: «Այս նիստը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար և փաստաթուղթը, որը ստորագրեցինք, համապարփակ է և ընդգրկում է այն բոլոր կարևորագույն ոլորտները, որոնց մասին նշեց նախարար Լոքյանը: Հույս ունեմ, որ Իրաքի և Հայաստանի համար կարևոր ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում: Կարևորում եմ տնտեսական և ֆինանսական համագործակցումը երկու երկրների Կենտրոնական, նաև մասնավոր բանկերի միջև և ընդհանուր մեխանիզմի մշակումը: Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել մշակույթի, զբոսաշրջության ոլորտները, քանի որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է և վստահաբար կարող ենք դա կյանքի կոչել: Այդ համատեքստում պայմանավորվել ենք խրախուսել իրաքցի տուրիստների այցը Հայաստան և արագ կարգավորել օդային և ցամաքային ճանապարհներով փոխադրումների հարցը: Մեր պատվիրակությունը ներառում է բոլոր նախարարություններից աշխատակիցներ և լիահույս ենք, որ հաջորդ տարի կյանքի կոչած կլինենք այս բոլոր կետերը»,-ասել է իրաքյան համանախագահը: