Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

Ռուսական անձրև՝ Հայաստանի գլխին

Այս օրերին Հայաստանում են Ռուսաստանի դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ու կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան: Սպասվում է նաև ռուս այլ պաշտոնյաների մոտալուտ այցելություն:

Ռուսաստանի կողմից նման հետաքրքրություն հայկական դյուրաբեկ կրթության և էլ ավելի խոցելի բժշկության հանդեպ հարգանք է հարուցում, սակայն այս տիկին-պաշտոնյաները պատահական չեն եկել. Մոսկվայում և համայն Ռուսաստանում թողել են իրենց մեծ-մեծ գործերը և եկել փոքր-փոքր Հայաստան:

Կրեմլը, միշտ էլ լինելով Ռուսիո կայսրություն, երբեք իր տեսադաշտից բաց չի թողել Հայաստանը կամ հայկական տարածքները: Որպես տարածք՝ Ռուսաստանին ձեռնտու է ունենալ թերի զարգացած Հայաստան, առնվազն` դեպի Ռուսաստան թեքված: Վերջին տարիներին Հայաստանը շատ էր եվրոպամետություն և արևմտամետություն դրսևորում, որն ի վերջո, ինչպես երևում է, հոգնեցրել է ՌԴ նախագահին, և նա Հայաստանի համար նոր շրջափուլ է որդեգրել` գործուղել է տիկնանց:

Ի դեպ, նրանց երկուսին էլ ՀՀ նախագահը ընդունել է իր նստավայրում. ոչ բոլոր երկրների նախարարներն են ընդունելություն գտնում ՀՀ նախագահի մոտ, և սա արդեն խոսում է այն մասին, որ նախագահական նստավայրում ավելի թեժ է եղել, քան իրականում ենթադրվում է:

Ինչ վերաբերում է ռուսաց լեզվի հայեցակարգի կողմ կամ դեմ լինելուն, ապա ՌԴ-ն կտրուկ որոշել է ՀՀ-ում բարձրացնել ռուսերենի իմացության մակարակը, իհարկե, ռուսաց լեզուն լավ իմանալը դեռ ոչ ոքի չի խանգարել, սակայն կա մեկ բայց: Հայերը սիրում են կուլ գնալ թե′ լեզվին, թե′ մշակույթին: Լեզվին կարելի է, իսկ մշակույթին` ոչ: Կարելի է լեզուն հրաշալի իմանալ, ճանաչել այլ երկրի մշակույթը, սակայն մնալ խորապես ազգային, և այստեղ է, որ հայերը կտրվում են մշակութային արմատներից:

Ռուսաստանը, հաստատ իր բոլոր խողովակներով, պատմական փորձով տեղյակ է հայերի թուլություններից և փորձում է բուժել հայերին՝ թե′ մարմնապես, թե′ մտավոր հարթակներում: Ֆիզիկական բուժումը թանկ է նստելու երկրի վրա, դրա դիմաց վճարվելու է մտավոր ռեսուրսներով: Իհարկե, այստեղ ռուսների մեղքը չէ, նրանք կարող են առաջարկել, մեղավոր ենք մենք, որ անմիջապես դառնում են կամ ռուս մշակույթի կամ ցանկացած այլ մշակույթի կրողներ. ավելի ճիշտ կլինի ասել, որ մեծամասմամբ ենք դառնում:

Շատ պարզ օրինակ՝ մեր շուրջը, ովքեր ռուսական կրթություն ունեն` կտրված են հայկականությունից, և դա վիրավորանք չէ, այլ իրականություն, մերժում են հայ գիրն ու գրականությունը, մեծ հաշվով՝ մշակույթը, իսկ ռուսական անգամ հայհոյանքների առջև պարզապես ծնկի են գալիս, և դրա համար ՌԴ-ն մեղավոր չէ, այլ մեր մեջ նստած ծառայամտությունը:

ՌԴ-ն պարզապես տեղյակ է հայերի թուլություններից և օգտագործում է. է′, մի′ օգտագործվեք:

NEWSPRESS.am