Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ Դանիելյան
Մամուլ

«ՀԺ»» 1,8 մլն դրամ վճարիր՝ զինգրքույկդ ստացիր

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդ տղաներին հնարավորություն կընձեռվի կատարել համապատասխան վճարում և զերծ մնալ քրեական հետապնդումից:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նման փոփոխություն առաջարկում են իրականացնել ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը:

Փաստաբան Նորիկ Նորիկյանի խոսքով` լինում են անձինք, որոնք մինչև 18 տարեկանը լրանալը միայնակ կամ ընտանիքների հետ հեռանում են Հայաստանից, չեն ներկայանում պարտադիր զինվորական ծառայության: Նրանց նկատմամբ հարուցվում է քրեական գործ, հայտարարվում է հետախուզություն:

«Հիմա այս մարդկանց 27 տարին լրանում է, իսկ օրենսդիրը սահմանում է, որ այս մարդիկ յուրաքանչյուր զորակոչի համար վճարեն սահմանված 100 հազար դրամը: Այսինքն, 18-ից մինչև 27 տարեկանի համար դա կազմում է 18 զորակոչ`վճարում են 1 մլն 800 հազար դրամ, նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը կարճվում է, և նրանք կարողանում են վերադառնալ Հայաստան»,- ասում է փաստաբանը:

Այժմ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանն առաջարկում են երկարացնել այդ ժամկետը: Այսինքն, եթե գործող օրենքը վերաբերում էր մինչև 2015 թվականի մայիսի 1-ին 27 տարին լրացած քաղաքացիներին, ապա նոր օրենքը ներառում է բոլոր նրանց, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թվականի մայիսի 1-ը:

«Մի կողմից այս օրենքը ես համարում եմ օբյեկտիվ անհրաժեշտություն, իսկ մյուս կողմից սուբյեկտիվ գնահատականներ կարող եմ տալ: Այս օրենքը ոչ հավասար պայմաններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար: Նրանք, որոնք ունեն հնարավորություն, գնում են, հետո գալիս են, վճարում են համապատասխան գումարը և չեն ենթարկվում քրեական պատասխանատվության: Այս տարբերակը միշտ լինելու է, և շատերն են օգտվում: Բանն այն է, թե ինչպես կարգավորենք այդ խնդիրը: Ընդհանրապես նրանց զրկենք Հայաստան վերադառնալուց, թե՞ պետությունը պետք այդ 1 մլն 800 հազարը փոխարինի այլ թվով:

Պետությունը պետք է իր առջև խնդիր դնի, թե վերցնելով այս 1 մլն 800 հազար դրամը՝ իսկապե՞ս սոցիալական արդարության հարց է լուծում: Պետությունը պետք է հաշվի առնի, որ ունի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման կարիք»,- ասում է Նորիկյանը և ավելացնում, որ այդ երիտասարդները մեկ կամ 10 հոգի չեն, հազարավոր երիտասարդներ են և արտագաղթին զուգահեռ նրանց թույլ չտալ վերադառնալ հայրենիք ևս խնդիր է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում