Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ Դանիելյան
Տնտեսություն

Նաիրիտցիներին խոստացան ընդունել ԱԺ ճաղերից այն կողմ, երբ դիմում գրեն (ֆոտո, վիդեո)

«Երբ պետությանը փող ես պարտք լինում՝ տոկոսով հետ են վերցնում, իսկ երբ պետությունն է քեզ պարտք՝ տարիներով կարող են չտալ… Ձեր փողը փող ա, մեր փողը փող չի՞»: Այսօր Ազգային ժողովի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ վրդովված ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատող Նորիկ Ղարհամանյանը:

Նաիրիտցիներն ԱԺ-ի դիմաց էին՝ հույսով, որ պատգամավորներից գոնե մեկը կլսի իրենց ու կբարձրացնի «Նաիրիտ»-ի խնդիրը խորհրդարանոմ:

ԱԺ ճաղերից այս կողմ, նրանք փորձում էին պատգամավորների ուշադրությունը հրավիրել իրենց՝ «Նա-ի-րիտ, աշ-խա-տանք, տո-կո-սի վե-րա-դարձ» վանկարկումներով:

Այն ժամանակ, երբ արդեն թվում էր՝ ոչ ոք նրանց չի լսում, նաիրիտցիներին մոտեցան «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը և Արայիկ Աղաբաբյանը:

Ինչպես և ակնկալվում էր, վերջիններս շատ բան չխոստացան: Թեև այսօր բոլորը գիտեն «Նաիրիտ»-ի խնդիրն ու նաիրիտցիների պահանջը, սակայն պատգամավորները հարկ համարեցին ևս մեկ անգամ մանրամասնորեն լսել նաիրիտցիներին: Բայց դրա համար նաիրիտցիները ստիպված կլինեն բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկել: Նրանք դեռ պետք է դիմում գրեն դաշինքին, պատասխան ստանան, որից հետո միայն նաիրիտցիներից մի քանիսին կարող են ընդունել. կզրուցեն խնդրի շուրջ, կլսեն պահանջները, այնուհետև ԱԺ-ում նրանց հարցը կբարձրացնեն: Կամ, նրանց իսկ ձևակերպմամբ, կփորձեն միասին ինչ-որ բանի հասնել:

Թե կոնկրետ ինչի կհասնեն պատգամավորները, և արդյոք սա հերթական փափուկ բարձը չէ՞ր նաիրիտցիների գլխի տակ՝ ժամանակը ցույց կտա, բայց նաիրիտցիներն՝ իրենք այնքան էլ մեծ հույսեր չեն կապում խոստումների հետ՝ հատկապես երբ այդ ժամանակը նրանց օգտին չէ, և «Նաիրիտ»-ից շուտով գուցե ոչինչ չի մնա:

nairit 1 nairit 2 nairit 4 nairit 5 nairit tsarukyan dashinq

Մանրամասները՝ տեսանյութում: