Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Հակատուբերկուլոզային դիսպանսերի ղեկավարը բարեփոխումները խառնել է օպտիմալացման ու կրճատումների հետ

NEWSPRESS.am–ի խմբագրությունն ահազանգ է ստացել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» մի շարք բուժաշխատողներից:

Բժշկական կենտրոնը, որը հայտնի է որպես Աբովյանի դիսպանսեր՝ Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշման և բուժման միակ կենտրոնն է:

Բուժաշխատողների խոսքով՝ երեք տարի առաջ կենտրոնի տնօրենի պաշտոնն ստանձնեց Արմեն Հայրապետյանն ու սկսեց, իր պատկերացմամբ, «բարեփոխումներ» կատարել: Վերջերս էլ «բարեփոխումների» այս շարքը համալրեց երկու բաժանմունքները միացնելու մասին նորությունը:

Բուժաշխատողները նշեցին, որ միանալու են Արտաթոքային բաժանմունքը (որը նախկինում կոչվել է ոսկրահոդային բաժանմունք) և թոքային վիրաբուժության բաժանմունքը:

Կենտրոնի աշխատողներն օպտիմալացման մասին խոսելիս՝ առանձնացնում են մի քանի բացասական կողմեր:

Նախ, նրանց խոսքով, սրանք երկու, լրիվ տարբեր գործառույթներ իրականացնող բաժանմունքներ են, որոնք միացնելու դեպքում արդեն աշխատանքի հետ կապված մի շարք խնդիրներ կառաջանան:

Արտաթոքային բաժանմունքն աշխատում է ավելի ծանր գրաֆիկով և, սովորաբար, այստեղ բավականին շատ հիվանդներ են լինում: Ինչ վերաբերում է թոքային վիրաբուժության բաժանմունքին, ապա այստեղ, թեև շատ չեն հիվանդները, սակայն նրանք սուր վարակակիրներ են, ովքեր հեշտությամբ կարող են վարակը փոխանցել մյուս բաժանմունքում բուժվող հիվանդներին:

Այս օպտիմալացման մասին Արտաթոքային բաժանմունքի վարիչ Լևոն Խալաթյանը նոր է իմացել: Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ արձակուրդից վերադարձավ, և իրեն «անակնկալ» մատուցեցին: Նա այս երկու բաժանմունքները միացնելը սխալ է համարում:

«Սա բարեփոխում չէ, ես սրա մեջ ոչ մի դրական բան չեմ տեսնում: Մեր բաժանմունքում հիվանդները շատ են, և ծանրաբեռնված ենք աշխատում, նրանց քանակը գնալով ավելանում է: Թոքայինը խառնել արտաթոքային բաժանմունքի՝ սխալ է: Բացի այդ, աշխատողներից վեցն են մնալու միայն: Մարդիկ, ովքեր երկար տարիներ աշխատում են և բավականին փորձառու մասնագետներ են, փաստորեն, զրկվելու են աշխատանքից»,– մեզ հետ զրույցում նկատեց բժիշկ Խալաթյանը:

Նա նշեց, որ մոտ 28 բուժաշխատողից մնալու է ընդամենը վեցը: Ինքը՝ Խալաթյանը, կրճատման տակ ընկնելու մտավախություն չունի: Բժիշկ Խալաթյանին այս պահին մտահոգում է բաժանմունքների ճակատագիրը. ի՞նչ կլինի հետո, երբ հիվանդներին միացնեն և մասնագետներին կրճատեն:

Տնօրենն իր հերթական «բարեփոխման» ծրագիրը ներկայացնելիս՝ հայտարարել է, թե սա կատարվում է նախարարության որոշմամբ:

Այս տեղեկությունն Առողջապահության նախարարությունից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին: Նրանք հորդորեցին հարցն ուղարկել էլեկտրոնային փոստին, որից հետո կլինի նաև պատասխան:

Ամեն դեպքում NEWSPRESS.am-ը կփորձի հետևողական լինել խնդրին ու պարզել, թե որքանով է այս որոշման մեջ նախարարության «մատը խառը»: