Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

Էդուարդ Շարմազանովի փիլիսոփայական քարը

Այն, որ Շարմազանովը եղունգի ծայրի չափ էքսցենտրիկ է, երևի շատերը կհամաձայնեն. կես եղունգը տեղաշարժելով մի քիչ աջ, կամ մի քիչ ձախ՝ էքսցենտրիկությունը ևս կգնա մի քիչ ձախ, մի քիչ աջ:

Իսկ երեկ Շարմազանովը մի ամբողջ եղունգ էքսցենտրիկ դարձավ:

Բավական չէ, որ Վազգեն Խաչիկյանը 300 մլն դրամ յուրացնելու համար 12 տարի չնստեց բանտում, այլ ընդամենը մեկ-երկու տարի, ոչինչ, իսկ այն, որ նա պարզապես սխալվել է, Շարմազանովը հիշում է Աստվածաշունչը, թե հայ-հա՜յ ներողամիտ եղեք, ով է անմեղ, թող նա քար նետի:

Իսկ ինչո՞ւ ներողամիտ չեք, երբ մարդկանց հաց տանողին հասցրին մահվան, ինչո՞ւ ներողամիտ չեք այն բանտարկյալների նկատմամբ, որոնց կես քայլ է բաժանում քաղբանտարկյալի կարգավիճակից, ինչո՞ւ…:

Սակայն այսօր Շարմազանովը խաղաղասիրաբար է տրամադրված, նրա սրտում սեր ու գթասրտություն է: Չգիտես՝ նա Խաչիկյան ասելո՞ւց է հեզ դառնում, թե ընդհանրապես է հեզ ու ճկուն: Դժվար հարց է: Հաճախ է նա ենթարկվում հայերենի ածականների քմայքներին, սակայն աստվածաշնչյան քարից հրաշալի տեղեկացված է:

Ի դեպ, ո՞վ է վերցրել քարը, ինչո՞ւ է վերցրել քարը, ինչպե՞ս է բարձրացրել քարը, նետե՞լ է, թե՞ չի նետել քարը, մեղավորնե՞րն են նետել, թե՞ անմեղաները… Կատարյալ փիլիսոփայական դոկտրինա:

Հետո էլ ասում են՝ ՀՀԿ-ից ուղեղների արտահոսք է: Ո′չ: ՀՀԿ-ում ուղեղներ են կոփվում:

Նա կոչ է արել, որ ՀՀ նախագահի` Վազգեն Խաչիկյանի ներման հրամանագիրը չքաղաքականացնել: Շատ էլ ճիշտ է արել. եթե Խաչիկյանի գործը վերաբերեր քաղաքականությանը, ապա նա երկար տարիներ այնտեղ կմնար, սակայն Խաչիկյանի գործը տնտեսական է: Երևի Խաչիկյանը փողը լավ չի բաժանել, մի թեթև ապտակել են, մեկ-երկու տարի ուղարկել հանգստարան, այժմ էլ կարող է դուրս գալ, հաստատ փողի հարցը կարգավորվել է: Այստեղ ռոմանտիզմը գործ չունի, դաժան ռեալիզմ է, որի մասին էլ այլաբանորեն խոսում է Շարմազանովը: Ուղղակի նրան լավ չեն հասկանում:

Խաչիկյանից այլևս ակնկալիքներ չունեն, նրան ազատ են արձակում:

Ի դեպ, Խաչիկյանը ոչ մի վատ արարք թույլ չի տվել, ՀՀ քաղաքացիների կյանքը երկարացրել է, գրեթե անմահություն է շնորհել, և եթե բացահայտումները չլինեին, աստվածաշնչյան 1000 տարի ապրող մարդիկ իրականություն կդառնային: Ասում են՝ 130 տարի ապրողներ են եղել՝ ըստ Խաչիկյանի, իսկ այժմ թոշակի չհասած՝ մեկնում են այն աշխարհ: Խաչիկյանը «թոշակով-բանով», հարգանքով-պատվով երկար տարիների կյանք էր խոստանում:

Ի դեպ, Շարմազանովն այս առիթով չի արտահայտվել, երևի չցանկանալով ապրել ևս մոտ 150 տարի՝ ըստ Խաչիկյանի, սակայն, ըստ ամենայնի է գնահատել նրա հույժ մարդասիրական առաքելությունը սոցիալական ապահովության ոլորտում: Դե ոչինչ, որ միլիոնավոր դրամներ է յուրացրել. հանուն մարդասիրության ինչերի ասես չես գնա:

Վերջում, Շարմազանովը կոչ է արել չկապել մարդկային հարաբերությունները քաղաքական հարաբերությունների հետ, սակայն չի ասել՝ ինչի հետ կապենք. միգուցե ծառի՞ հետ: Երևի դա էլ պետք չէ, քանի որ հնարավոր է՝ այդ ծառի վրա էլ ՀՀԿ-ականներ նստած լինեն, և ծառն էլ, ՀՀԿ-ականներն էլ, Շարմազանովն էլ, Խաչիկյանն էլ հայտնվեն քաղաքականության մեջ` իրենց կամքից, ուղղվածությունից, տրամադրվածությունից, կողմնորոշումից անկախ:

Իսկ դուք ասում եք` չի կարող պատահել…

NEWSPRESS.am