Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Գյուղացիներն օրհնում են երկիրս

Ավարտվում է գյուղատնտեսական տարին: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ոռոգման խնդիրը ոլորտում մնում է թիվ մեկ խնդիրը: Տարվա կտրվածքով գրեթե բոլոր մարզերից ոռոգման ջրի բացակայության վերաբերյալ դժգոհություններ և բողոքներ կային: Գյուղեր կան, որ անգամ ամիսներով ոռոգման ջուր չեն ստացել, մարդիկ բերքի կորուստներ ունեն, որոնք իհարկե, գեղեցիկ խոսքերով չես փոխհատուցի:

Եթե Հայաստանի տարածքով անցնում էր և այժմ էլ անցնում է 8 մլն խմ ջուր, որը նախկինում բավարարում էր հողօգտագործողների պահանջարկը, ապա ի՞նչը փոխվեց այս տարիներին: Որևէ ջրամբար չի քանդվել, ջրատարները գործում են, ավելին՝ միջազգային տարբեր ծրագրերով զգալի աշխատանքներ են կատարվել ոռոգման ոլորտում ու ի՞նչ` ոչինչ:

Ոռոգման ոլորտում բարելավում չկա, հակառակը` հետընթաց:

Ի դեպ, նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանային գյուղերում ոռոգման ջրի դիմաց գումարներ չի գանձում, իսկ հայտնի է, թե քանի սահմանային գյուղում ընդհանրապես ոռոգման ջուր գոյությունի ունի. սահմանային գյուղերի 90 տոկոսը ոռոգման ջուր չունի, իսկ զեղջել չեղած ջուրը մե՞ծ հերոսություն է, կարծում եմ՝ շատ մեծ հերոսություն է:

Օրինակ՝ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում ջուր տալիս են 4 օրը մեկ անգամ` կես ժամով: Արմավիրի մարզի գյուղերը` Մարգարա, Լուկաշին, Սարդարապատ, Արաքս, Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն, Կողբ, Բարեկամավան, Բերքաբեր գյուղերում ոռոգման ջոր ասվածը գոյությունի չունի: Կարճ ասած՝ ջրառատ երկրումոռոգման ջրի սով է:

Խոսք չկա ներտնտեսային ցանցի կիրառման մասին, քանի որ ներտնտեսային ցանցը վերջին տարիներին չի գործում:

Իհարկե, ՋրՊետԿոմ-ը հաջորդ տարի 99 համայնքում իրականացնելու է ջրագծերի արդիականացման, ջրագծերի և ներտնտեսային ցանցի բարելավման ծրագիր: Ի դեպ, նման վարկային ծրագրեր մինչև այժմ էլ արվում են, սակայն արդյունք չկա:

Չմոռանանք, թե Վերահսկիչ պալատը մի քանի տարի առաջ ինչպիսի խախտումներ էր հայտնաբերել հենց ոռոգման ցանցի վերանորոգումների ժամանակ, սակայն ոչ ոք պատասխան չտվեց: Ոռոգման ցանցից ջրի փոխարեն հոսել գնացել էին զգալի գումարներ, որևէ երաշխիք չկա, որ նույն ցանցից հաջորդ տարի ևս արտահոսք չի սկսվի` անբացատրելի: Վատ ավանդույթներ կան ոլորտում:

Ընդհանրապես, որոշ ճարպիկ պաշտոնյաները գալիս են այս ոլորտ, հարստանում և դուրս գալիս, ընդունված գործելաոճ է: Իսկ հեքիաթնե՞րը: Այս թեման անսպառ է: Եթե ոլորտում ջուր չկա, փողը մսխվել է`ի՞նչ են անելու, իհարկե, պետք է հեքիաթասացից ավելի լավ հեքիաթ պատմեն: Եթե հեքիաթասացը ստեղծագործում է, ապա այս ոլորտում պաշտոնյաները վախից են ստեղծագործում:

Այսօր ոռոգման ոլորտում թիվ մեկ խնդիրը կառավարման հարցն է, հետո՝ ոչ արհեստավարժ կադրերի, ցածր աշխատավարձերի, նաև ցուցամոլության ու անտեղյակության:

Արդյունքում տուժում է ՀՀ գյուղատնտեսությունը, մարդկանց բերքը դաշտերում չորանում է, և ոչ ոք պատասխանատու չէ, անգամ պատկան կառույցը, ամեն անգամ մեկ հեքիաթ հորինում են, բայց դրանից հողօգտագործողների հոգսերը չեն թեթևանում:

Եվ չորացած դաշտերին ու չհավաքած բերքին նայելուց մարդիկ ևս մեկ անգամ օրհնում են երկիրը, ջուր տվողի ազգուտակը, ջուր բաժանողի գերդաստանը, հռետորների ծագումնաբանությունը:

NEWSPRESS.am