Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Ձեռքներդ չի գնո՞ւմ կրթության մեջ գումար ներդնել. Անահիտ Բախշյանը՝ կառավարությանը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Անցած ամիսներին բուռն քննարկվող «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» փաստաթղթի նախագծի թե՛ ստեղծման, թե՛ քննարկման վրա անտեղի ժամանակ ու ռեսուրս եք ծախսել: Այդ շինծու փաստաթղթի հանձնարարականը չգիտեմ երբ և որ վարչապետն է տվել, որովհետև կրթությանը վերաբերող ՀՀ ոչ մի օրենքով «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» փաստաթուղթ սահմանված չէ, ու այն եղել է օրենքից դուրս, ու ոչ մի նախարար այդ մասին կա՛մ գլխի չի ընկել կա՛մ իմացել ու չի բարձրաձայնել:

Ի՞նչ են անում կառավարության կամ գերատեսչությունների իրավաբանները, եթե ՀՀ վարչապետի տված հանձնարարականի օրինականությունը չեն ստուգում: Էդպես ո՞նց կլինի, վարչապետ է, մտքով մի բան է անցնում ու անմիջապես ուզում է հանձնարարական տա, բա չստուգե՞ն, թե այդ հանձնարարականը որքանով է օրենքից բխում: Թե՞ կապ չունի՝ վարչապետի մտքով անցավ, ուրեմն հանձնարարականը գնա՜ց: Ա՛յ, էդպես էլ հեղինակազրկվում է Օրենքը, ով հասնում՝ շրջանցում է: Մեկ անգամ չէ, որ տարբեր հոդվածներում այս մասին բարձրաձայնում եմ ու ոչ մի արձագանք, եթե ճիշտ եմ՝ ընդունեք, եթե սխալ եմ՝ ապացուցեք, որ սխալ եմ, էսպես շարունակել չի՛ կարելի, ոչ կոմպետենտ (անկարողունակ) կառավարումը ցեցի պես քանդում է մեր երկիրը:

Սեպտեմբերի 29-ին Հանրային խորհրդի նախագահ, պարոն Վազգեն Մանուկյանի հրավերով մասնակցել եմ Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի հայեցակարգի նախագծի քննարկմանը, որի ժամանակ իմ պնդումն այն մասին, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» փաստաթուղթ սահմանված չէ ու քանի որ չգիտենք, թե այս փաստաթուղթն ինչի՞ մասին է լինելու, ո՞րն է նրա նպատակն ու ի՞նչ խնդիր է լուծելու և ինչպե՞ս, հետևաբար այս նախագծի բովանդակությունը կախված է լինելու միայն այն գրողների կամքից ու շատ սուբյեկտիվ: Չունենք այն բանաձևը, որով հաշվենք, թե փաստաթղթի բովանդակությունը որքանո՞վ է համապատասխանում իր առջև դրված նպատակին: Ասածս ո՛չ հանրային խորհրդի անդամների, ո՛չ լրատվության կողմից ուշադրության չարժանացավ: Ավելին, նույնիսկ այնտեղ ներկա նախկին նախարարներն էլ պնդեցին, որ «հայեցակարգն» այլ օրենքներով սահմանված կա՛: 2 ժամ քննարկվեց օրենքից դուրս նախագիծը և ստացվեց, որ այն, որպես ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, բացի ինձանից, ոչ մեկին չի զարմացնում ու զայրացնում: Փաստաթղթի մասին խոսեցին շատ տարբեր ու հետաքրքիր տեսանկյուններից, խոսեցին այն մասին, որ սա քաղաքական նպատակներ հետապնդող փաստաթուղթ է, որի հետ ես էլ եմ համաձայն, ասեցին, որ այնքան էլ համաձայն չեն այնտեղ գրվածի բովանդակության հետ, բայց ինչպե՞ս որոշեցին, որ բովանդակությունը ճիշտ չի, լավը չի, հասկանալի չեղավ, որովհետև յուրաքանչյուրը «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» փաստաթղթի մասին խոսեց ի՛ր պատկերացումներից ելնելով, որովհետև Օրենքով սահմանված չէ, թե ի՞նչ բովանդակություն պետք է ունենա այդ փաստաթուղթը:

Եկա և ուսումնասիրեցի 1999թ. ընդունված «Կրթության մասին», 1993թ. ընդունված «Լեզվի մասին», 2009թ. ընդունված «Հանրակրթության մասին», 2005թ. ընդունված «Նախադպրոցական կրթության մասին», 2005թ. ընդունված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», 2004թ.-ին ընդունված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներն ու 2004թ. ՀՀ կառավարության ընդունած արձանագրային «Հանրակրթական պետական կրթակարգի մասին» որոշումը: Բոլոր օրենքներում «հայեցակարգ» բառը հանդիպեց միայն միջին մասնագիտական և բուհական կրթության մասին օրենքներում հետևյալ մեկ նախադասությամբ՝ «կրթական նոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրում` զարգացում ապահովելու նպատակով», Կրթակարգում նույնպես մեկ նախադասությամբ՝ «Առարկայական չափորոշիչը ներառում է` բ) ուսումնական առարկայի (դասընթացի) հայեցակարգ…», բայց այդպես էլ ոչ մի օրենքի բառարանում «հայեցակարգ» փաստաթղթի բացատրությունը չկար, այն սահմանված չէր:

1999թ. ընդունված չափազանց գրագետ և առաջադեմ «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածում տրված են այդ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների բացատրությունները, որտեղ ո՛չ «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ», ո՛չ «ԿՐԹԱԿԱՐԳ» վերնագրով փաստաթուղթ սահմանված չկա: Այլ սահմանված է՝

1. «պետական կրթական չափորոշիչ նորմատիվ» փաստաթուղթը,

2. «կրթության համապատասխան մակարդակի բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունն ամրագրող կրթական (այդ թվում` ռազմական) ծրագիր» փաստաթուղթն ու

3. «որակավորումների ազգային շրջանակ` մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջություն, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը» փաստաթուղթը:

Վերջինս հենց այն փաստաթուղթն է, որով սահմանված են կրթական բոլոր աստիճաններում նաև օտար լեզուներից գիտելիքների, հմտությունների ու կարողունակության (կոմպետենցիայի) բնութագրիչները, որոնց հասնելու, որոնք իրականացնելու գործիքներն էլ սահմանված են Պետական չափորոշչով: 1999թ. ընդունված «Կրթության մասին» օրենքի պահանջներն իրականացնելու համար ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ընդունվել են բոլոր անհրաժեշտ իրավական ակտերը՝ ՀՀ Պետական չափորոշիչը, ՀՀ կրթական ծրագրերն ու ՀՀ որակավորումների ազգային շրջանակը: Սա նշանակում է, որ օտար լեզուներից մեր աշակերտների ունեցած ցածր որակը բոլորովին պայմանավորված չէ որևէ փաստաթղթով, առավել ևս՝ օրենքից դուրս փաստաթղթով:

Եթե իսկապես ուզում եք բարձրացնել Մայրենիի և օտար լեզվի դասավանդման որակը, հանրակրթության ֆինանսավորումը դարձրեք ՀՆԱ-ի առնվազն 4%, բոլոր դպրոցներում կիսեք դասավանդվող բոլոր լեզուների՝ մայրենիից սկսած, չինարենով վերջացրած, դասաժամերին դասարաններում սովորող աշակերտների թիվը, օգնեք մանկավարժներին բարձրացնել իրենց գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակը, կարգին աշխատավարձ տվեք մանկավարժներին, արդար ատեստացիա անցկացրեք, ատեստացիայի ժամանակ կիրառեք «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» իրավական նորմն ու ազատվեք անարդյունավետ ուսուցիչներից, արդյունքում կստանաք հանրակրթության բարձր որակ և թե՛ մայրենիին, թե՛ օտար լեզուներին բավարար չափով տիրապետող աշակերտներ ու երիտասարդներ:

Ձեռքներդ չի գնո՞ւմ կրթության մեջ գումար ներդնել, բայց ուզում եք փաստաթղթերով, անհիմն ու ավելորդ երկարատև քննարկումներով կրթության որա՞կ ապահովել, չի՛ ստացվելու, հարգելի կառավարություն:

Մի քանի խոսք էլ գործող նախարարի սիրած «Ազգային Կրթակարգ» փաստաթղթի մասին, որն ի դեպ, հանրակրթություն է ներմուծվել որպես միջազգայնորեն ընդունված «curriculum» հասկացության հայերեն եզրույթ, և նույնպես ՀՀ ոչ մի օրենքով սահմանված չէ: Երբ, ցույց տալու համար, թե որքան «մտահոգ» ենք ազգային խնդիրներով ու տեղի անտեղի «ազգային» բառը խցկում ենք ամենուր, դրանով շրջափակում ենք մեր երկրի «մտավոր սահմանները»: Ինչպես ժողովուրդն է ասում. «շաքար ասելով բերանդ չի քաղցրանա»: «Հանրակրթության պետական կրթակարգ» փաստաթուղթը, որը նույնպես սահմանված չէ «Կրթության մասին» օրենքով, հաստատվել է ՀՀ կառավարության 2004 թ. մայիսի 27-ի N771 արձանագրային որոշմամբ, որի անհրաժեշտությունն այն ժամանակ բխել է հանրակրթության ոլորտը կարգավորող օրենքի բացակայությունից: 2009-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N1088-Ն որոշմամբ ընդունվել է այդ օրենքից բխող «Հանրակրթության պետական չափորոշիչ» փաստաթուղթն ու նույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել թե՛ «Հանրակրթության պետական կրթակարգ», թե՝ «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ» փաստաթղթերը: Սակայն այսօր էլ շարունակվում է խոսվել այս անգամ, «Ազգային կրթակարգ» անունով փաստաթղթի մասին: ԿԳՆ ԾԻԳ-ի կայքում դրված «Կրթության բարելավում 2012-2017թթ.» վարկային ծրագրով նախատեսված «Հանրակրթության որակի բարելավում» 1.4 բաղադրիչի նպատակն է. «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագրերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 28.07.2011թթ. 1088 ընդունած «Հանրակրթության պետական չափորոշիչ» որոշման պահանջներին: Աջակցություն կրթության որակի բարելավման աշխատանքներին՝ կրթական ծրագրերի վերամշակումների միջոցով (0.5 մլն ԱՄՆ դոլարի համարժեք դրամ) և այնտեղ չկան «ազգային կրթակարգ» բառերը: Սակայն նախարար պարոն Մկրտչյանի 4-րդ նշանակումից հետո, երբ ինքը սկսեց Ազգային Կրթակարգի մասին հերթական «նորությունը» բարձրաձայնել, այնտեղ մի քանի տեղում ավելացվել են Կրթակարգ բառերը, բայց վերջին պարբերության մեջ ո՛չ մի խոսք դրա մասին: Մեջբերում եմ բառացի. «Սպասվելիք արդյունքները. ակնկալվում է Ծրագրի ավարտին (2019թ.) ունենալ հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր:» Արժե խոսել նաև այն մասին, որ 1.4 բաղադրիչը մշակելու նպատակով ընտրված հանձնաժողովի կողմից 28.10.2016թ. «Հանրակրթության պետական կրթակարգի և չափորոշիչների վերանայման հայեցակարգի» ներկայացված նախագծում կան հետևյալ տողերը. «Կրթակարգը չի սահմանվել գործող օրենքներով, սակայն նրա առանձին գլուխներ ներառվել են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, իսկ բազմաթիվ գործառույթներ, որոնք օրենքի ձևաչափով սահմանել հնարավոր չէ իրականացվում են նաև այսօր, քանի որ վերոնշյալ արձանագրային որոշումը ուժի մեջ է»:

Չգիտեմ հանձնաժողովի անդամներն արդյոք սխալվե՞լ, թե՞ դիտավորյալ են ուժի մեջ թողել մի փաստաթուղթ, որը 2009-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N1088-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել:

Հ.Գ. «Հայեցակարգ» և «Կրթակարգ» բառերի բացատրությունը փնտրեցի նաև ժամանակակից հայերենի տարբեր բառարաններում, չգտա: Կա «հայեցակետ» բառ, որը նույնն է, ինչ տեսակետը: Որպես փաստաթղթի տեսակ նման փաստաթուղթ չգտա նաև Arlis.am-ում: Հիշում եք չէ՞, որ գրածս վերաբերում է փաստաթղթի անվանմանը, ոչ՝ բովանդակությանը, որը ոչ մի օրենքով սահմանված չէ»: