ՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ ԴանիելյանРоссельхознадзор-ն արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
Ծառուկյանին Քննչական բերելու ժամանակ հավաքվածները վանկարկում էին «Ազատություն» (տեսանյութ)
Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)Այսօր Հայաստանի առջև կանգնած են երեք փոխկապակցված ռազմավարական ճգնաժամեր՝ ներքին կայունության, տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային կարգի ճգնաժամը. Արա ԱյվազյանՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկներըՈւկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Արևմուտքը զիջումների գնա Ռուսաստանին․ Իլոն ՄասկԻՀՊԿ-ն շարունակում է հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններըՎե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ ԶաքարյանԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ ԱբրահամյանԳագիկ Ծառուկյանին ներկայացրել են ՔԿ վարչություն. ուղիղԱՄՆ-ի կողմից Իրանի Ահվազ քաղաքում իրականացված հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել. կան վիրավորներ
Քաղաքականություն

Ջավախք պետք է գա «հայկական կապիտալ», որը կհավասարակշռի թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական էքսպանսիան. քաղաքագետ

NEWSPRESS.am-ին Ջավախքում հայ-վրացական վերջին բախումների վերաբերյալ իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Արտյոմ Բալասանովը:

«Ջավախքը` ՀՀ-ի արտաքին քաղաքականության նոր առաջնահերթություն Ջավախքի Գումբուրդո գյուղի բնակիչները, սեպտեմբերի 30-ին ցանկացել են խաչքար տեղադրել տեղի 10-րդ դարի եկեղեցու բակում՝ նախնիների գերեզմանների վրա, սակայն ոստիկանները թույլ չեն տվել մտնել եկեղեցու բակ: Նրանք հայտարարել են, թե այդպիսի հրաման ունեն: Ավելի ուշ իրավիճակն էլ ավելի է սրվել: Ոստիկանների և բնակիչների միջև լարվածությունը թեժացել է, հնչել են կրակոցներ, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության ջոկատայիններ: ՀՀ-ն պետք է Ջավախքի հայաթափումը կանխող ռազմավարություն մշակի. դա կարող է լինել հայ-վրացական տնտեսական համագործակցության, համատեղ տնտեսական նախագծերի շրջանակներում։

Ջավախք պետք է գա «հայկական կապիտալ», որը կհավասարակշռի թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական էքսպանսիան այդ տարածաշրջանում, ինչպես նաև ստեղծելով տնտեսական ներուժ՝ աշխատատեղեր, կկանխեր տեղի հայերի արտագաղթը ՌԴ, ՀՀ, իսկ Վրաստան-ԵՄ վիզաների ազատականացումից հետո՝ նաև Եվրոպա։

Անհրաժեշտ է ՀՀ-ի օլիգարխների, ՌԴ-ի հայ գործարարների գումարներն ուղղել Ջավախքում գյուղատնտեսական, զբոսաշրջային, վերամշակող և այլ ոլորտներում տնտեսական հզորությունների ստեղծմանը՝ այլ կերպ տվյալ տարածաշրջանից միգրացիան կշարունակվի, ինչը հղի է լրջագույն վտանգներով ՀՀ-ի ազգային անվտանգությանը, հյուսիսային սահմանների անվտանգությանն ու նույն Վրաստանին, որի ամբողջ հարավային, հարավ-արևմտյան սահմանների երկայնքով մահմեդական «միջանցք» է ձևավորվելու։ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ են թե′ Վրաստանում, թե′ կոնկրետ Սամցխե-Ջավախքում: Նպատակը պարզ է՝ փոխել տարածաշրջանի էթնիկ-կրոնական, ժողովրդագրական դեմքն ու այդ տարածքը դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող տարածաշրջան։ Բաքուն տնտեսական էքսպանսիայի և ներկայության ամրապնդման «դրական» փորձ ունի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում։

Վրաստանի համար Թուրքիան շարունակում է մնալ տնտեսական կարևոր գործընկեր՝ հակակշիռ ռուսական շուկային ու ազդեցությանը, ինչպես նաև ռազմա-տեխնիկական ոլորտի ամրապնդման համար կարևոր գործընկեր:

Անկարան ներդրումներ է իրականացնում վրացական տնտեսության տարբեր ոլորտներում՝ Վրաստանն այն պատուհանն է, որի միջոցով Թուրքիան դուրս է գալիս դեպի Ադրբեջան, Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա: Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շահագործումից հետո թե′ երկկողմ՝ թուրք-վրացական, թե′ եռակողմ՝ թուրք-վրաց-ադրբեջանական տնտեսական կապերը նոր մակարդակի վրա են բարձրանալու: Թուրքական կապիտալի ամրապնդումը Վրաստանում քաղաքական ազդեցության համար լավ նախադրյալներ է ստեղծում, իսկ հաշվի առնելով Ադրբեջանի ու Վրաստանի սերտ էներգետիկ-տրանսպորտային, ռազմավարական կապերը՝ Բաքուն ու Անկարան ունեն պաշտոնական Թբիլիսիի վրա ներազդելու լուրջ լծակներ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբին Թբիլիսիում այս պահին որոշիչ է:

ՀՀ-ի համար կարևոր է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը, այդ թվում՝ ՀՀ-ի նկատմամբ, քանի որ Վրաստանի վերածումը թուրք-ադրբեջանական հակահայկական կոալիցիայի մի մասի, ՀՀ-ի հյուսիսում կստեղծի անվտանգության առումով այլ իրավիճակ՝ հաշվի առնելով ՀՀ-ի սահմանակից ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջանի առկայությունը, Ջավախքի հայաթափումը՝ թե′ օբյեկտիվ, թե′ սուբյեկտիվ պատճառներով, այնտեղ թուրք-մեսխեթցիների և աջարացիների բնակեցումը` ՀՀ-ի մեկուսացումն արդեն կուրվագծվի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան աշխարհագրական սահմանով»: