Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

Քաղաքական գարշահոտ ճաշը մատուցված է

Մեր երկրում քաղաքական ճաշը հետաքրքիր բաղադրությունի ունի. երբեմն քեզ թվում է՝ ճաշին կարտոֆիլ կա, հետո պարզվում է՝ թեև կարտոֆիլ է, բայց արդեն լոլիկի է վերածվել, կամ լոլիկ է, իրեն կարտոֆիլ է երևակայում ու խառնվել է ընդհանուր ուտեստին:

Գուցե նրանից է, որ չեն կարողանում կողմնորոշվել՝ քաղաքականության մեջ իրենք կարտոֆի՞լն են, թե՞ լոլիկը, վարո՞ւնգ են, թե՞ սմբուկ, կամ ընդհանրապես կարո՞ղ էին հայտնվել քաղաքական կաթսայում, թե՞ ոչ: Քանի որ չգիտեն իրենց կարողությունները, չեն էլ կարողանում կողմնորոշվել՝ ճաշի համն ու հո՞տն են, թե՞ պարզապես խցկվել են ճաշի կաթսան:

Կարճ ասած՝ բոլոր անհամատեղելի բաղադրիչները հայկական քաղաքական կաթսայում լավ էլ եփվում են` գրկելով միմյանց և ներհյուսվելով մեկը մյուսին: Թեև համը տհաճ է դառնում դրանից, սակայն կարևորը ճաշի բաղադրիչներն են իրենց լավ զգում, իսկ այդ ճաշը համտեսողնե՞րը: Անգամ հոտոտելիքով անսկզբունքային ճաշի բաղադրության մասին կարծիք կազմելն էական չէ. կարևորը անհամ, անգույն, անսկզբունք ճաշն է:

Ու երբ հայկական քաղաքական այդ անհասկանալի ճաշը հայտնվում է հասարակությանն ի տես, պարզվում է՝ ճաշի բաղադրիչները մեկը մյուսին փոխարինելով՝ մտել են քաղաքական ճաշի մեջ և անգամ նույն կաթսայում են հայտնվել այլ ճաշամանի թերմացքից հետո` հուսալով, որ նոր ուտեստի մեջ իրենց քաղաքական ցնցոտիները չեն երևա:

Իհարկե, կարևոր չէ, թե հասարակությունը տեսնում է բազմագույն ճաշը և հասկանում, որ թերմացքից է նաև ճաշը պատրաստված, և որ բաղադրիչները տարբեր համային որակներ ունեն և չեն կարող մեկ կաթսայում եփվել: Սակայն պարզվում է, որ հայկական քաղաքականության մեջ բոլոր բաղադրիչները համատեղվում են և համագոյակցում և կարող են մեկ կաթսայով մատուցվել:

Իսկ նման ճաշի հոտն արդեն կարևոր չէ, քանի դեռ այն մատուցված չէ, իսկ երբ մատուցվում է, ապա պարզվում է, որ քաղաքական ճաշի մեջ տեղավորվել են նախորդ քաղաքական ճաշի մնացորդները, այլ քաղաքական ճաշի թերմացքը, անհամատեղելի բաղադրիչներ կան, կան նաև այնպիսի մթերքներ, որոնցով ընդհանրապես քաղաքական ճաշ չի եփվում: Ճաշի մեջ առկա են նաև չլվացված մթերքներ, ոչ էկոլոգիական սննդամաս ու այդ ամենը եփվել է քաղաքական ճաշի փոխարեն և քաղաքական ճաշի անվան տակ:

Ու մատուցված ճաշն արդեն քիմքին և հոտոտելիքին տհաճ է, և սեղանից իսկական գարշահոտություն է բուրում, ոչ ոք այդ կերակուրը չի հավանում, սակայն ճաշի թե′ թերմացքը, թե′ փչացած բաղադրիչները, թե′ պատահական սննդամասերն իրենց լավ են զգում գարշահոտության մեջ և գոհ, որ կարող են երկրի քաղաքական ճաշն ապականել:

NEWSPRESS.am