Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«ՀԺ». Կարեն Ճշմարիտյանի ընկերությունը հայտնվել է «սև» ցուցակում՝ ԱԱԾ-ի և ՊՆ-ի գրությունների հիման վրա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Հանրապետական Կարեն Ճշմարիտյանին պատկանող «Էլբատ» փակ բաժնետիրական ընկերությունը 6 ամսով հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Այդ ցանկը նաև կոչվում է «սև ցուցակ»: «Էլբատ» ՓԲԸ-ն բանակին և այլ գերատեսչությունների տարիներ շարունակ մարտկոցներ է մատակարարել, սակայն մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսը որևէ պետական գնման չի կարող մասնակցել:

Armtimes.com-ը պարզեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհուրդը «Էլբատ» ՓԲԸ-ին «սև ցուցակ»-ում է ներառել 2017 թվականի հունիսի 5-ին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գրությունների հիման վրա:

«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ն ԱԱԾ-ի դիմումը ստացել է 2016 թվականի ապրիլի 18-ին, ՊՆ-ի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիմումները ստացել են ապրիլի 14-ին, որոնց հիման վրա ֆինանսների նախարարությունը գրություն է ուղարկել գնումների բողոքարկման խորհուրդ, որն էլ քննարկելով դիմումները՝ որոշել է «Էլբատ» ընկերությանը ներառել «սև ցուցակ»-ում: Նշված երկու կառույցներն ու մեկ ընկերություն նախարարությանը խնդրել էին ուսումնասիրել «Էլբատ» ընկերությանը «սև ցուցակում» ներառելու հիմքերը, և այդ հիմքերը հայտնաբերելու դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ մասնակցին ցուցակում ներառելու համար:

Բողոքարկման խորհրդի գործունեության ընթացքում ՊՆ-ն հայտնել է, որ գնումներ կատարելու «Էլբատ» ընկերության հայտը ներկայացնելուն նախորդող տարվա ընթացքում պարտավորությունները գերազանցում են ակտիվների հաշվապահական հաշվեկշռային արժեքը, ինչի արդյունքում ընկերության հայտը մերժվել է:

ԱԱԾ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում էլ ընկերությունը հայտնել է, որ հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը չի գերազանցել ակտիվների հաշվեկշռային արժեքը: Ֆինանսների նախարարության կողմից ԱԱԾ-ին եզրակացություն է տրամադրվել, համաձայն որի՝ «Էլբատ» ՓԲԸ-ի հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը կազմել է 7 միլիարդ 937 միլիոն դրամ, իսկ ակտիվների հաշվեկշռային արժեքը՝ 7.6 միլիարդ դրամ: «Էլբատ» ՓԲԸ-ն, իհարկե ներկայացրել է իր դիրքորոշումը և պնդել, որ 2015 թվականի վերաբերյալ տարեկան հաշվետվությունն ընկերության կողմից ներկայացվել է 2016 թվականի ապրիլի 5-ին, ինչը բացառում է ներկայացված տվյալների կեղծ որակելը:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն էլ իր դիրքորոշման մեջ նշել է, որ «Էլբատ» ՓԲԸ-ն գնման մասնակցելու հայտում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տրամադրել:

«Էլբատ» ՓԲԸ-ի «սև ցուցակ»-ում հայտնվելուց հետո պաշտպանության նախարարություն այլ մատակարար է գտել, որն արդեն իսկ իրականացրել է մեկ խոշոր մատակարարում: Անվադողերի, կուտակիչների և մարտկոցների գնման պայմանագիրը կնքվել է «Արպանիվ» ՍՊԸ-ի հետ, որն արժեցել է 376 միլիոն դրամ: «Արպանիվ» ՍՊԸ-ն հանդիսանում է իր ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնողներից մեկը:

Նշենք, որ 2010 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում պաշտոնապես բացվել էր մարտկոցներ արտադրող «Էլբատ» ձեռնարկությունը: Այն ժամանակ «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ Հայ-գերմանական «Էլբատ» ՓԲԸ-ի սեփականատերերն են էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը (24%), ձեռնարկության տնօրեն Սամվել Աբրահամյանը (25%) և «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը (51%): Այս ձեռնարկությունը տեղակայվել էր «Էլեկտրոն» ԲԲԸ-ի տարածքում: «Էլեկտրոնի» սեփականատերերն են Սամվել Աբրահամյանը (40%), Կարեն Ճշմարիտյանը (40%) և ձեռնարկության կոլեկտիվը (20%)»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում