Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Մեղադրյալի հայրը «չարացել» է քննիչի դեմ, որոշել է վրեժխնդիր լինել

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը վստահեցնում է՝ իր պաշտպանյալին ապօրինի են ձերբակալել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանի` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով, սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է նաև քննիչ Միքայել Զադոյանը:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ ձերբակալման հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, իրենք ձերբակալության որոշումը վիճարկել են դատարան՝ դրա հիմքերի և նպատակների անօրինական լինելու պատճառաբանությամբ: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է այս բողոքը և ոչ իրավաչափ է ճանաչել Միքայել Զադոյանի ձերբակալությունը:

Դատարանի կարգադրությամբ՝ Զադոյանին նույն օրն ազատ են արձակվել: Սակայն այդ ազատությունը միայն մեկ օր է տևել: Արդեն հաջորդ օրը՝ ամսի 29-ին, ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան առ այն, որ ազատության մեջ գտնվող Միքայել Զադոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվի կալանավորում: Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, բավարարել է այն, և Միքայել Զադոյանին սեպտեմբերի 30-ին կրկին կալանավորել են:

«Ես և իմ պաշտպանյալը համաձայն չենք առաջադրված մեղադրանքների հետ»,-նշեց Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ Մ. Զադոյանին առաջադրվել է մեղադրանք, որի բաղկացուցիչ մասերը, պաշտպանի որակմամբ, հիմնված են ենթադրությունների վրա:

Դրանցից մեկով 2016 թվականի դեկտեմբերի 29-ին, Մ. Զադոյանն իբր համաձայնել է Բաբկեն Գասպարյանի հետ և ընդունել նրա առաջարկն առ այն, որ Գասպարյանն իրեն վճարի 3000 ԱՄՆ դոլոր, որպեսզի նրա որդուն չձերբակալեն և որդուն առաջադրված մեղադրանքը «թեթև» ձևակերպեն:

«Մեղադրում են ոչ թե գումարը վերցնելու, այլ առաջարկն ընդունելու մեջ, որը մեղադրանքի առաջին բաղկացուցիչ, էական մասն է: Ի դեպ, մեր օրենսդրությամբ՝ կաշառք ստանալու առաջարկն ընդունելը համարվում է արդեն ավարտված հանցագործություն՝ անկախ նրանից՝ կաշառք տվյալ անձին փոխանցվում է, թե ոչ»,- ընդգծում է պաշտպանն ու ներկայացնում առաջադրված մեղադրանքներից երկրորդը: Այս մասով, պայմանավորված գումարը Բաբկեն Գասպարյանն իբր փոխանցել է փաստաբան Գայանե Գալոյանին, ով իր հերթին այս գումարը փոխանցել է քննիչ Զադոյանին:

«Այս հանգամանքը, որ իբր Գասպարյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Զադոյանի հետ՝ գումարի առաջարկի հետ կապված, և որ իբր նա այդ գումարը վերցրել է, հիմնված է բացառապես Բաբկեն Գասպարյանի և միայն նրա ցուցմունքների վրա»,- ասում է Հրանտ Անանյանը:

Նրա խոսքով՝ գործով շահագրգռված անձը՝ Գասպարյանը, ի վնաս Միքայել Զադոյանի, առերեսման ժամանակ հայտարարել է, թե Միքայել Զադոյանն իր որդու գործում արդարացի չի գտնվել և ավելի ծանր որակելով նրա արարքը՝ գործն ուղարկել է դատարան ու զրկել ազատությունից: Հրանտ Անանյանի դիտարկմամբ, թեկուզ և հենց այս հանգամանքը խոսում է այն մասին, որ Բաբկեն Գասպարյանը չի կարող ռեալ և հավասարակշռված մոտեցում ցուցաբերել Միքայել Զադոյանի նկատմամբ:

Պաշտպանի կարծիքով՝ այս ամենը վրեժխնդրության հետևանք է, քանի որ Միքայել Զադոյանը, նրա համոզմամբ, անարդարացի որոշում է կայացրել իր որդու նկատմամբ:

«Բաբկեն Գասպարյանը չարացել է քննիչի դեմ, որովհետև նա, իբր, անարդար որոշում է կայացրել իր որդու համար և գործն ուղարկել է դատարան: Նա ասաց, որ ինքը համոզված է, թե իր որդու արարքն առանձնապես խիստ է դիտարկվել և առանձնապես ծանր հոդվածով է ուղարկվել դատարան»,- ասում է Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ Գասպարյանը, փաստորեն, շահագրգիռ անձ է, ում ցուցմունքները չեն կարող որևէ օբեկտիվ պատկեր ձևավորելու համար հիմք ծառայել: Իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը փաստաբանը որակում է անիմաստ ենթադրությունների շղթա և նկատում, որ չէր կարող կաշառքի հետ կապված համաձայնություն լինել:

«Համենայն դեպս, Միքայել Զադոյանը տվյալ անձանց օգտին որևէ գործողություն չի կատարել»,- ասում է Հրանտ Անանյանն ու նկատում, որ վերագրվող ժամանակահատվածում Մ. Զադոյանն անգամ տեսականորեն չէր կարող կաշառքը ստանալու առաջարկ ընդունել, առավել ևս մեկ ուրիշի միջոցով առարկան ստանալ, քանի որ այդ պահին գործի նյութերը նման հիմքեր չեն տվել:

«Վերաորակման կանխատեսումների նվազագույն հիմքեր անգամ չեն եղել։ Ինչպե՞ս կարող էր նա անձի հետ պայմանավորվածություն ձեռք բերել և կաշառք ստանալու առաջարկ ընդունել: Այժմ հաղորդում տված անձը հուսահատված է և լցված վրեժխնդրությամբ: Չի բացառվում՝ նրան ինչ-որ մեկը հուսադրել է, որ իր նման վարքագծով «կօգնի» որդուն»,- նշում է Հ. Անանյանը:

Վերջինս մտադրված է կալանքի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան: