Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

Մեծապատիվ մուրացկանները

«Ծառուկյան» դաշինքում, նախկին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ժամանակ առ ժամանակ պարզաբանումներ և հստակեցումներ են լինում, և այդ մասին տեղեկությունները միշտ էլ այս կամ այն ձևով հասնում են մամուլ:

Իհարկե, դժվար է խոստովանել, որ Ծառուկյանն է կարգավորում կուսակցության, մասնավորապես՝ խմբակցության տարաբնույթ հարցերը, սակայն փաստը մնում է փաստ:

Վերջին` ոչ երևանաբնակ պատգամավորների՝ մայրաքաղաքում վարձակալական հիմունքներով բնակվելու հարցը Ծառուկյանին հունից հանել էր: Նա հիանալի գիտի իր կուսակցության պատգամավորների ֆինանսական հնարավորությունները և զայրացել է, որ պետության բյուջեից 100 000 դրամ են մուրում` վարձակալության համար:

Իհարկե, օրենքով նրանց հասնում է Երևանում վարձակալության համար գումար տրամադրելը, սակայն այնպիսի պատգամավորներ են մուրացկանություն անում, որ անգամ Ծառուկյանի զայրույթն են շարժել:

«Ծառուկյան» դաշինքից Կարինե Պողոսյանը, ով Հովիկ Աբրահամյանի ազգականուհին է, ևս օգտվում է ԱԺ-ից բնակարանավարձ ստանալու արտոնությունից և ստանում է: Տիկնոջ համրության մասին անգամ անեկդոտներ են պտտվում, իսկ քաղաքական բանիմացությունը նրանից հեռու է մի քանի տասնյակ հազարավոր կիլոմետրերով:

Եթե Աբրահամյանի ազգականը չլիներ, չէր էլ հայտնվի ԱԺ-ում՝ որպես «անշարժ գույք», սակայն մեր երկրում նման օրինակներով ոչ ոքի չես զարմացնի: Գոնե պետության գրպանը չմտներ սույն տիկինը, որը, մեր տեղեկություններով, որևէ բնակարան Երևանում չի վարձակալել, պետության 100 000 դրամը պարզապես գրպանն է դնում:

Ինչ վերաբերում է բազմահիշատակ Վարդան Ղուկասյանին, ապա ոչ այնքան նա է պատկառանք ներշնչում, որքան նրա ունեցվածքը, իսկ 100 000 դրամ բյուջեից մուրալը սովորություն է: Չնայած նա վերջին պահին հրաժարվել է վարձակալության գումարից, սակայն ակնհայտ է `բացի փող կուտակելու բազմաթիվ ձևերից, նրա պատկառելի հարստությունը նաև նման ճանապարհով է ամբարվել:

Մամուլում տեղեկություններ կային, որ Ծառուկյանը սաստել է մեծապատիվ մուրացկան պատգամավորներին, և նրանք իրենց բնակարանավարձի դիմումներն ԱԺ-ից հետ կվերցնեն, սակայն դրանից նրանց մուրալու հակումները չեն փոխվի:

Ի դեպ, ՀՅԴ-ն էլ հետ չի մնում «ծառուկյանականներից», ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը ևս դիմել է բնակարանի վարձավճար ստանալու համար:

Նշենք, որ ըստ հայտարարագրի՝ մեկ տարվա կտրվածքով Կարապետյանի միակ եկամուտը եղել է աշխատավարձը, որը կազմել է 1 միլիոն 560 հազար դրամ, այսինքն՝ ամսական 130,000 դրամ: Փոխարենը որպես դրամական միջոց նրա հաշվին եղել է 150 միլիոն դրամ:

Որպես անշարժ գույք՝ Անդրանիկ Կարապետյանը հայտարարագրել է Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում գտնվող 14 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, իսկ շարժական գույք՝ «Տոյոտա Լանդկրուզեր» մակնիշի ավտոմեքենա. աղքատություն աղքատությանց, մեծապատիվներ:

NEWSPRESS.am